7 տարում վերադարձրել են 10 մլն դոլար, աղմկում են 10 միլիարդի․ «Կարճ ասած»

11/03/2025 19:24

Նիկոլի իշխանությունը մի քանի կարծրացած ստերի, առասպելների վրա է կառուցված, որոնցից մեկը, իհարկե, այսպես կոչված թալանի վերադարձն է։ Ի դեպ, տարբեր ուսումնասիրությունների, այդ թվում՝ սոցհարթակներում, շփումների արդյունքում պարզ է դառնում, որ այս թեզը ուղղակի բառ-արտահայտութուն է, ու թեև մարդիկ օգտագործում են «30 տարվա թալան» արտահայտությունը, բայց ո՛չ պատկերացում կա ինչի մասին է խոսքը, ոչ էլ հավատում են, թե Փաշինյանը ինչ-որ բան է վերադարձնելու կամ եթե վերադարձնի էլ՝ հասնելու է ժողովրդին։ Սրանք պատրաստ են ամիսներով, տարիներով, արդեն 7 տարի անդադար խոսել թալանից, բայց գործնական հատվածում ոչ միայն չկա էֆեկտիվություն, այլ մի նոր վտանգ կա պետության համար։

Օրերս Գյումրիում ասում է՝ ովքեր մասնակցում են Գյումրու ընտրություններին, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու ճակատամարտին։ Բնականաբար՝ բացի ՔՊ-ից։ Եթե դու 7 տարի չես կարողացել թալան հետ բերել, ու քեզնից կարողանում են պաշտպանել, ուրեմն քո տեղում չես։ Սա մի կողմ։ Մյուս կողմից, Փաշինյանն ասում է՝ եթե որևէ մեկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, դա իրեն ապահովագրելու է, որ թալանի ու չպատժվի։ Ինչի էդ քաղաքապետի պաշտոնը ի՞նչ ա, քաղաքապետը կարողանում է դատախազի վրա ազդե՞լ, դատավորի վրա ազդե՞լ, կարող է՞ ինքն է նշանակում․ եթե կա պետություն, ո՞նց կարող է մեկը ընտրվի քաղաքապետ ու պաշտպանի իր թալանածը։ Եթե համարում ես, որ մարդ ընտրվելով քաղաքապետը կարողանալու է իր թալանածը պաշտպանել, ուրեմն հաղորդում ես տալիս, որ քաղաքապետից բարձր պաշտոն զբաղեցնող ցանկացած մեկը հիմա անձեռնմխելի է ու զբաղված է թալանով ու թալանը պաշտպանելով։ Եթե ընտրվում է քաղաքապետ, որ պաշտպանի թալանը, բա նախարար, մարզպետ, վարչապետ աշխատո՞ղը որքան կթալանի ու պահի։ Սա ավելի շատ հենց ՔՊ-ի դեմ խոսք կարելի է ընկալել։

Փաշինյանը նաև ասել է, թե իրենք համակարգ են ստեղծել ու գնում են ապօրինի գույքերի հետևից, հլը մի հատ էլ 2010 թվի Ռենջ է հետ բերել։ Տեսնենք, թե էս ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հարցով ինչ են արել սրանք 7 տարում։ 2018 թվականից խոսում են, իսկ 2020 թվականից գործում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը տարածվում է գույքի վրա, որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամը և չի հիմնավորվում օրինական ծագումը։

Այսպես, 2025թ․ դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 136 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Պահանջում են բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, 527 միլիարդ ՀՀ դրամ: Սա պահանջում է նիկոլական համակարգը։ Իսկ ինչ են վերադարձրել 5 տարում։ Դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ և 2 շարժական գույքի, 2 իրավաբանական անձանցում մասնակցության և շուրջ 1 մլրդ 800 մլն դրամի մասով: Սա ի սկի վերջնական էլ չէ, բողոքարկման փուլում է։ Պահանջում են 1381 անշարժ գույք, դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ գույքի մասով։ 7 տարի իբր գործ են անում ու ունեն դատարանի ընդամենը 4 վճիռ։ Նաև այս դատական քաշքշուկների ընթացքում 8 անշարժ, 1 շարժական գույքի և 937 մլն դրամի հաշտության համաձայնագիր են կնքել։ Դա ո՞րն է․ ըստ երևույթին՝ ընկել են մարդկանց հետևից, գլուխն ազատելու, ահաբեկումներից պրծնելու համար ասել են առ սա քեզ, մենակ ինձնից յան տուր։ 7 տարում եթե սրանք ռեալ 8 անշարժ գույք են հետ բերել, այն էլ՝ հաշտությամբ, նշանակում է, որ իրենց ասած 1381 անշարժ գույքը հետը բերելու համար կպահանջվի էս տեմպերով 1370 տարի։ Բայց համաձայն մամուլի հրապարակումների, ավելի շատ են դեպքերը, երբ դատախազությունը պարտվել է դատարաններում, իսկ բազմաթիվների դեպքում էլ ուսումնասիրել է ու ոչինչ չի էլ գտել։ Բայց այս մասին չեն հայտարարում, մամուլը հարցում է անում ու ստանում պատասխաններ։ Քաղաքական առումով ձեռք չի տալիս ասեն՝ ապօրինի ձեռք բերման հիմքեր չենք գտել, բոլորը հիմնավորվում են, դադարեցրել ենք։

Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհով ավելի շատ գլխացավանք են ստեղծում պետության համար։ Դիմում կա Սահմանադրական դատարան՝ պարզելու առհասարակ այդ օրենքի սահանադրականությունը։ ՍԴ-ն երեք տարի գործը քնեցրել է և դիմել Վենետիկի հանձնաժողով։ «Ժողովուրդ» թերթը մաս-մաս հրապարակում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանը՝ առ այն, որ այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, հակասում են Եվրոպական կոնվենցիային: Այսինքն գործընթաը հակասահմնադրական է։ Այսինքն՝ բոլոր էն դատավորները, դատախազները, քննիչները, որ դրա տակ են մտնում, հակասահմանադրական գործ են արել ու շարունակում են անել։ Իհարկե՝ սրանք նման սովորություն ունեն, այսպես կոչված «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» մասին գործը վկա, բայց այս դեպքում Հայաստան պետությունն է կոնկրետ վնասներ կրելու։ Բոլոր էն անձինք, որոնցից գույք են խլել սրանք, վաղը դիմելու են Եվրադատարան, և կառավարութունը ստիպված է լինելու հա՛մ գույքը վերադարձնել, հա՛մ գույքից ավելի փոխհատուցում տալ։ Այդ ժամանակ նիկոլենք չեն լինի, բայց իրենց արած հերթական գլխից մեծ բանը կմնա ժողովրդի, պետության ուսերին։ Պատկերացնո՞ւմ եք իշխանափոխությունից հետո քանի հոգի է դիմելու ու ասի՝ ինձ սպառնացել են ու հաշտության համաձայնություն եմ կնքել։ Իսկ էդ ո՞ր պաշտոնյան կմտներ այս ամենի տակ։ Ով, ըստ իս, ունի կոնկրետ շահեր, ակնկալիք։ Էսօր կարդացի՝ ապօրինի գույքի գործով դատախազ է աշխատանքից ազատվել, խոստացել են նշնակել վարչության պետ, չեն նշնակել, դուրս է եկել գործից։ Բա որ մտնում է նման ապօրինի գործերի մեջ, ակնկալում է գոնե առաջ քաշում, չէ՞։ Սրբուհի Գալյանը ո՞նց դարձավ արդարադատության նախարար։ Ապօրինի գույքի բռնագնձման ուղղությունն էր ղեկավարում։ Հիմա էլ, որպես նախարար է դորդուբեշ անում։

Ու հենց նախարար դառնալու ճանապարհին էլ երևաց թելի ծայրը, որով ամբողջ կծիկը քանդվելու է։ Երբ Գալյանը նշանակվում էր նախարար, սաղ ՔՊ-ականները՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարն ասում էին՝ մեր ՔՊ թիմի անդամ է։ Գլխավոր դատախազի տեղակալը ՔՊ քաղաքական թիմի անդամ է, այսինքն անաչառ չէ, ինչպես պահանջում է սահմանադրությունը, այլ ՔՊ թիմի մաս է։ Ինչպես որ գլխավոր դատախազը անաչառ չէ, քանի որ Նիկոլի օնականն էր։ Իսկ երբ փաստում ենք, որ նա քաղաքական թիմի մաս է, ստացվում է, որ մինչ այս նրա գործունեությունը, ամենայն հավանականությամբ, ունեցել է շահադիտական նպատակ՝ իր քաղաքական թիմի շահերին համապատասխան։ Դրա համար էլ տեսնում ենք, լսում ենք, հայտարարագրերով կարդում ենք, որ լույսի արագությամբ հարստանում են ՔՊ-ականները, ձեռք են բերում անշարժ գույքեր, տրցակներով կանխիկ փող, որը չգիտես ինչու բանկում հաշվին չէ, բայց որևէ ՔՊ-ականի մասով ապօրինի գույքի բռնագանձումով նույն քաղաքական թիմի մաս հանդիսացող Սրբուհի Գալյանը չի զբաղվում։ Արայիկ Հարությունյանը, Պապոյանն էին ասում՝ մեր թիմի մաս է։ Բայց պարբերաբար հայտարարվում են Սրբուհի Գալյանի քաղաքական թիմի հակառակորդների վերաբերյալ այսպես ասած ապօրինի գույքով քրեական գործերի մասին։

Օրերս ճեպազրույցում Գալյանն ասում էր՝ ես չեմ հանդիպել ընդդիմադիրների խոշտանգման դեպքերի։ Սա այն դեպքում, երբ այդ խոշտանգումները եղել են ուղիղ եթերներով։ Բա եթե ՔՊ-ական տիկինը ընդդիմադիրների խոշտանգումները չտեսնող արդարադատության նախարար է, որպես ապօրինի գույքի բռնագանձման գծով դատախազի տեղակալ ՔՊ-ականների ապօրինի հարստացումները կտեսնի՞։ Դժվար թե։

Լավ, այսպես ասած՝ թալան հետ բերողները հիմա ավելի շատ չե՞ն թալանում, քան իրենց հետ բերածն է։ Ռեալ հողի վրա ունեն ընդամենը 8 հաշտության համաձանագիր՝ 10 մլն դոլարի գույքով։ 10 մլն դոլար։ Որը, էլի ասեմ, մի գեղեցիկ օր բողոքարկվելու է ու վստահ կարող ենք լինել, վերադարձվելու է։ Ցուցմունքներ էլ էն լինելու, չկասկածեք, թե ինչ պայմաններում են դրանք փոխանցվել պետությանը։ Բայց դեռ դա էլ մի կողմ․ այդքան որ խոսում են, 1,5 Սնուփդոգի համերգի փող են հետ բերել սաղ-սաղ։ Փաստորեն, մենակ ԱՆիՖ-ի վրա ավելի շատ փող են ծախսել, քան իրենց հետ բերած այսպես կոչված թալանն էր։ Պետական պարտքի որքա՞ն եք շատացրել այս տարիներին, 7 մլրդ դոլար։ Չեք, շփոթում չէ՞, միլիարդ, ոչ թե միլիոն։ Հիմա դա թալա՞ն է։ Բա ի՞նչ է, կասեք։ Անշուշտ։ Բա դրա պատասխա՞նը ով պետք է տա։ Հաջորդ իշխանությունները ի՞նչ մեծ բեռի տակ են ընկնելու ձեր էս վերցված պարտքերի պատճառով։ Իսկ ի՞նչ եք արել վարկերի փողը։ ՔՊ-ականների թարմացված հայտարարագրերը նայեք ու հենց հայտարարագրման կայքը աշխատի՝ 2018-ի ունեցվածքի հետ համեմատեք, ու շատ հարցերի պատասխան կստանաք։ Չէիք իմանում, չէ՞, որ այդ կայքը չի աշխատում։ Բա՛։

Լավ, մեկը հարցնի, իսկ էդ 10 մլն դոլար թալանը, որ վերադարձրել եք, ի՞նչ եք արել, տրանսպորտ եք սուբսիդավորե՞լ՝ ոչ, թոշա՞կ է դարձել․ ոչ, թոշակը չեք բարձրացնում, ոչ էլ նպաստը, ոչ էլ դրանով եք ասֆալտ անում, ասֆալտը վարկերով է․ բացեք ՔՊ-ի հայտարարագրերը, կարդացեք ԱՆԻՖ հիմնադրամով փոշիացումները, ու ամեն ինչ տեղը կընկնի։ Դու կասես՝ թալանը վերադարձնում եմ ժողովրդին, իսկ ժողովուրդը, որի աչքը ջուր կտրեց, 25 տոկոս պաշտոնապես ու 50 տոկոս՝ ոչ պաշտոապես աղքատության մեջ է։ Չէ, իհարկե քպամերձ շրջանակը դրանց մեջ չի մտնում, մի 20, 30, չգիտեմ 50 ընտանիք, իհարկե աղքատությունից վերածվել են արագ բարգավաճող և հարստացողների խավի։ Եվ ընդամենը։ Մնացածները ոնց աղքատ կային, այդպես էլ մնացին, ով էլ ծայրը ծային ձգում էր, հիմա աղքատացել է, որովհետև ամեն բան թանկացել է, էլ չասեմ, որ մարդիկ տուն ու տեղից, իրենց տասնամյակներով աշխատած ապրուստից զրկվեցին, եկել վարձով են ապրում, խառը գործ անում։

Լավ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոտքին է գցել նաև «թալանի վերադարձ»-ը։ Բայց ինչո՞ւ է ամեն անգամ «հատիկ առ հատիկը» մեջտեղ բերում։ Հենց որևէ տեղ ձախողում է, տեսնում է դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ։ Գյումրիում հարցումներով պարզել են, որ իրենց թիմը 3-րդ, թե չորրորդ տեղում է, Փաշինյանը վեր կացավ բեմ ու խոսեց հատիկ առ հատիկից։ Ինչո՞ւ Փարաքարում էլ թալանից չի խոսում, էնտեղ էլ են ընտրություններ։ Որովհետև ըստ երևույթին համարում են, որ դիմացները ուժեղ թեկնածու չկա։

Կարճ ասած՝ մենք ունենք փաստացի ոչ թե միլիոնների ապացուցված թալան, այլ միլիարդների աղմուկ։ Նիկոլն ասում է՝ չեմ մոռացել ինչեր եմ խոստացել, ինչերից եմ խոսել, ուղղակի մի բան է խոսելը որպես ընդդիմադիր գործիչ, մեկ այլ բան՝ որպես վարչապետ։ Որպես ընդդիմադիր գործիչ ուռացրել, փքել, սարքել ես թեմաներ, որոնց տակից հիմա դուրս գալ չես կարողանում։ Ի դեպ, էն, որ նա վարչապետ դարձավ, դա էլ իրեն ուռացնելու, փքելու արդյունք էր։ Իսկ թե քանի թալանչու հետ է փայ մտել, այդ մասին մի օր կխոսենք, պատեհ առիթով։ Հատիկ առ հատիկ բոլոր ապօրինությունները ու թալանը գրանցվում են։ Վաղը, երբ ձեր իշխանության վերջը գա, հերթ են կանգնելու ձեր դեմ ցուցմունք տվողները, ձեր թալանի մասին խոսողները, փաստերով ու՝ ձեր թիմից։

Սևակ Հակոբյան

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ: Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ...

Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը...

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակի օրինակ է։Վաղը բանաձև են ընդունելու: Օգտագործե՛ք այս ձևը/բովանդակությունը... քոմենթում կդեմ ԵԽ պատգամավորների...

Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա

Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման...

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Երևանում և Կոտայքի մարզում

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով...

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու...

Հարկային կոշտ քաղաքականության պատճառով տասնյակ սրճարաններ դադարեցրել են գործունեությունը․ Վահե Գրիգորյան

  Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարկային կոշտ ու անհամաչափ քաղաքականության պատճառով 2025թ. հունվար ամսից առ այսօր Երևանում առնվազն 20 հայտնի սրճարան ու հանրային սննդի այլ կետեր են դադարեցրել գործունեությունը: Չգիտեմ` ում շունն էր հաչում,...

Վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրել է. «Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ` «Ժոնգ թոնգ»...

Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. Արարատ Միրզոյան

Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։ Այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գերատեսչության...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ ազատման դիմում են գրել. Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են...