4 միլիարդ, բանկեր, օդանավակայան, հանքեր, Սպայկա, հիվանդանոց. տարիների ընթացքում մեր մասին տարածվել է ամեն տեսակի սուտ։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Չգիտեմ՝ մեր նորագույն պատմության ընթացքում որևէ մեկի մասին այսքան սուտ, կեղծիք ու սատանայական պատկեր ներկայացվե՞լ է, թե՞ ոչ։ Եվ այս ամենը տարածում եք դուք։ Առաջինը այդ կեղծ նյութը վերահրատարակեց Նիկոլ Փաշինյանի թերթը», — ընդգծել է Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։