27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ քվեներն ավելացավ

9 Հունիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: «Ազատության» փոխանցմամբ՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։ «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ...

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական...

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում, շոգի ալիքի ֆոնին, մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը․ 12 մարդ է զոհվել Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ Բեդար բնակավայրի (Ալմերիա նահանգ) տարածքում...

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...