26 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել․ Արմենակ Դանիելյան

Ապր 4, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» Խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր` 04.04.2025թ-ին, ժամը 10։00-ի սահմաններում N_26 երթուղին սպասարկող գազելի վարորդը, խախտելով իր պայմանագրային պարտավորությունները, կանգնեցրել է իր կողմից վարվող 5150 S տրանսպորտային միջոցը, հրաժարվել այն վարել՝ պատճառաբանելով ուղևորների չվճարելը, այնինչ մի քանի րոպե վճարային տերմինալը երևի թե տեխնիկական խնդիրների պատճառով վալիդացիա չի կատարել, կամ մերժել է մոտեցման QR-ները։

Երևանի քաղաքապետարան և Երևանի ավտոբուս ՓԲԸ, հիշեցնեմ, որ Երևանի հանրային տրանսպորտի վարորդը հսկիչ չէ, և իր պայմանագրային պարտավորություններում չկա կետ ուղևորներին հրահանգել, կամ պարտադրել վճարում կատարել, իսկ չվճարած քաղաքացու պատճառով, մնացած ուղևորների իրավունքները խախտելով, իջեցնի տրանսպորտից (եթե իհարկե տրանսպորտային միջոցը անսարք չէ )։

Հարգելի վարորդներ, իրականացրեք միայն ձեր պայմանագրից բխող պարտավորություններն ու պարտականությունները, մի՛ իրականացրեք ձեր իրավունքներից դուրս քայլեր, արհեստական կոնֆլիկտ մի ստեղծեք մեր հայրենակիցների հետ»։

Նմանատիպ նյութեր

Գյումրու քաղաքապետարանը դառնալու է գյումրեցիների հերանց տունը, ինչպես եղել է նախկինում. Վարդան Ղուկասյան

Երբեք չեք ամաչի իմ համար: Գյումրի համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, խոսքն ուղղելով ավագանու անդամներին և գյումրեցիներին, ասացՎարդանՂուկասյանը։ «Այսքան քրեական գործերը վրաս, եկել եմ ստանձնելու այս պարտականությունը, ինչը նշանակում է հայրենիք...

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի...

Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, բայց ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյան

Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ...

Սա լավագույն օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ու տապալել ՔՊ-ին. Գառնիկ Դանիելյան

Եթե իրենք ամբողջ վարչական ռեսուրսն ու իշխանական լծակներն օգտագործելով չեն կարողացել ընտրվել, ուրեմն պետք է արտահերթ ընտրություններ լինե՞ն։ Այս մասին Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության...

Ուրանա՞մ, իմ կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ Երբեք․․․ Տիգրան Քոչարյան

Ուրանա՞մ, իմ կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ Երբեք․․․ Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ամեն տարի սպասում այս ջահերով երթին։ Ամեն տարի ուզում եմ տեսնել այդ լաթերի վառվել հրաապարակում։ Ամեն տարի գալիս եմ երթին, որ տեսնեմ բազմահազարանոց այն հայությունը,որ դեռևս իրեն հայ է զգում։ Ամեն տարի գալիս եմ ջահերով...