26 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել․ Արմենակ Դանիելյան

Ապր 4, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» Խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր` 04.04.2025թ-ին, ժամը 10։00-ի սահմաններում N_26 երթուղին սպասարկող գազելի վարորդը, խախտելով իր պայմանագրային պարտավորությունները, կանգնեցրել է իր կողմից վարվող 5150 S տրանսպորտային միջոցը, հրաժարվել այն վարել՝ պատճառաբանելով ուղևորների չվճարելը, այնինչ մի քանի րոպե վճարային տերմինալը երևի թե տեխնիկական խնդիրների պատճառով վալիդացիա չի կատարել, կամ մերժել է մոտեցման QR-ները։

Երևանի քաղաքապետարան և Երևանի ավտոբուս ՓԲԸ, հիշեցնեմ, որ Երևանի հանրային տրանսպորտի վարորդը հսկիչ չէ, և իր պայմանագրային պարտավորություններում չկա կետ ուղևորներին հրահանգել, կամ պարտադրել վճարում կատարել, իսկ չվճարած քաղաքացու պատճառով, մնացած ուղևորների իրավունքները խախտելով, իջեցնի տրանսպորտից (եթե իհարկե տրանսպորտային միջոցը անսարք չէ )։

Հարգելի վարորդներ, իրականացրեք միայն ձեր պայմանագրից բխող պարտավորություններն ու պարտականությունները, մի՛ իրականացրեք ձեր իրավունքներից դուրս քայլեր, արհեստական կոնֆլիկտ մի ստեղծեք մեր հայրենակիցների հետ»։

Նմանատիպ նյութեր

Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց...

Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին  զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու...

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա,  հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:...

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։ Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։ Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող...