2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Ապր 10, 2025

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է  2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Մասնավորապես նշվում է, որ հունվարից մինչ մարտ  Թուրքիան սահմանակից երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացրել է 6 մլրդ 243 մլն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 5.6%-ով։

Արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 5 մլրդ 910 մլն դոլար։

Ամենաշատ արտահանումն 2025-ի առաջին եռամսյակում իրականացվել է Իրաք՝ 2 մլրդ 563 մլն դոլար։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 1 մլրդ 176 մլն դոլարով, Հունաստանը՝ 910 մլն դոլարով։ Հունաստանին հաջորդում է Իրանը՝ 544 մլն դոլար և Վրաստանը՝ 539 մլն դոլար։

Սիրիա արտահանման ծավալները  նկատելիորեն աճել են։ Մասնավորապես 2024-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 386 մլն դոլար, իսկ 2025-ի առաջին եռամսյակում այն ավելացել է 31.2%-ով՝ հասնելով 507 մլն դոլարի։

Սիրիային հաջորդում է Հայաստանը, որտեղ կատարվել է 106.000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան արտահանման ծավալները  նվազել են 14.4%-ով:2024-ին արտահանումը Հայաստան կազմել էր՝ 124.000 դոլար։

Նմանատիպ նյութեր

Ապագայի հետ կապված պլանները կենսունակ կլինեն միայն ողնաշարով իշխանությունների հետ․ Սուքիասյան

Ապագայի բոլոր պլանները կապված ՀՀ-ի հետ կարող են կենսունակ լինել միայն ողնաշար ունեցող իշխանությունների պարագայում: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։ «Ի...

Ալիևները մեկնել են Շուշի

Ալիևները մեկնել են Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մեկնել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք մասնակցել են մզկիթի և առողջարանի բացման, Շուշիում կառուցվելիք բազմաբնակարանային համալիրի հիմնարկեքի...

Փաշինյանի պաշտոնյաները խուսափեցին Շուշիի ազատագրումից խոսելուց

Այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգի այցելած ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարվեցին պատասխանել Շուշիի ազատագրման մասին հարցերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօր իր համար եռատոն չէ, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը եռատոնի մասին...

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է՝ հացադուլ է անում։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մինասյանը: Կառույցը նամակ է...

 Չի կարող լինել խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես․ Ավետիք Քերոբյան 

Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, ավելի շուտ անգործության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանդթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ...