2025թ. կապիտալ ծախսերի իրացման համար ՀՀ պետբյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 733 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս ծախսերը կգերազանցեն 2024թ. կապիտալ ծախսերը 5,7 տոկոսով։ 2025թ. Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ 6,6 տոկոսը, ինչը հավասար է 2024թ. պետբյուջեի մակարդակին։ Բայց դա 0,6 տոկոսով ավելի է պետբյուջեի կատարողականի արդյունքների ցուցանիշներից ընթացիկ տարում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:

Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։ Հաղորդվում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ...