2024 թվականին պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը․ Արմեն Խաչատրյան

Ապր 9, 2025

 

Միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, իսկ վիրավորվել՝ 6116-ը։ Այս վիճակագրական տվյալները հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներին նվիրված լսումների ժամանակ։

Լսումները նախաձեռնել էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը։ Խաչատրյանը ընդգծեց՝ գործ ունենք բացառիկ կարևորություն ունեցող ոլորտի հետ։

Նա ներկայացրեց նաև 2025 թվականի հունվար–փետրվար ամիսների նախնական տվյալները, ըստ որոնց՝ այդ ժամանակահատվածում գրանցվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60 մարդ, իսկ 1391-ը վիրավորվել են։

Խաչատրյանն ընդգծեց, որ եթե անգամ շատ կոպիտ հաշվարկ կատարենք, ապա ստացվում է, որ 10 տարվա ընթացքում, Հայաստանի նման 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում, խաղաղ պայմաններում գրանցվում է 3600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր։ Այդ վիրավորներից մոտ 2,000–3,000-ը դառնում են ցմահ հաշմանդամ։

Նա հավելեց, որ այս թվերում ներառված չեն այն պատահարները, որոնց դեպքում եղել է միայն գույքային վնաս՝ առանց զոհերի կամ վիրավորների։

 

Նմանատիպ նյութեր

Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել. «Ժողովուրդ»

Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են կուլմինացիոն լուրջ փոփոխությունների հանգեցնել։ Չնայած այն հանգամանքին, որ Արցախի քաղաքական թիմը թեկնածուների է առաջադրում եւ փնտրում, այնուամենայնիվ, ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանի...

ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են. «Հրապարակ»

ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել,...

Ավագանու ՔՊ-ական անդամը` Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»

Ավագանու ՔՊ-ական անդամը` Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի անակնկալ ազատումը շատ հարցերի պատասխաններ տվեց։ Նախ, ամեն բան սկսվեց նրանից, որ թատրոնի դերասանները 3 ամիս չստացան աշխատավարձ, ապա, ինչպես ասում են դերասանները, տնօրենը իր...

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...