2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար․ Ոսկան Սարգսյան

Ապր 10, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սահմանազատման հետևանքը, Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ապրիլի 7-ին հարցրել եմ՝ Տավուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում որքա՞ն աշնանացան է արվել, ո՞ր բնակավայրում՝ որքա՞ն, 2025-ին այդ բնակավայրերից յուրաքանչյուրում որքա՞ն գարնանացան է արվել, ո՞ր մշակաբույսերի։

Մարզպետարանից պատասխանել են ․«2024 թվականին ՀՀ Տավուշի մարզում իրականացվել է աշնանացանի աշխատանքներ՝ Կիրանց- 6,8 հա, Բերքաբեր-6,0 հա, Ոսկեպար և Բաղանիս ցյուղերում աշնանացանի աշխատանքներ չեն իրականացվել: Գարնանացանի աշխատանքները ընթացքի մեջ են» :

2024թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար։ Հարց է՝ ամռանը Կիրանցի սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։ Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները անվտանգ չեն զգում, որ գյուղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց, «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։

Նմանատիպ նյութեր

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել,...

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

Նպատակահարմար չի համարվել. Tert.am-ի հարցին, թե ինչու այսօր ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված...

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes»...

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: Տարածքային բանակը զորակոչվում է...

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Լիլիթ Աղեկյանին տերորիստները կալանավորեցին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ...