2024-ին կնքվել են ռազմական տեխնիկայի մատակարարման մի շարք պայմանագրեր․ Սուրեն Պապիկյան

Մրտ 21, 2025

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։

«ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, մշակվել է նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։ Սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ու նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտկան տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ»,- հայտնեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին...

«Ի դեպ». Ամուր նյարդեր ունենք, ամուր ՊՆ՝ ոչ

Ի դեպ, մայիսի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչները կրակահերթեր են լսել: Տեղացիների խոսքով՝ կրակոցներն այնքան ուժեղ են եղել, որ լսվել են նույնիսկ Մովսես գյուղից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում:...

Կարո՞ղ է Միրզոյանի նկատմամբ մահափորձի բացահայտումը բերի այսօրվա իշխանության հետքերին․ Մինասյան 

«Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ն, օդո՞ւմ է, թե՞ չկա»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մարդիկ այս...

Անհապաղ պետք է կառավարությունը այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ «Պռոշյան» գործարանի աշխատակից

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով...