ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Մայր Աթոռի մոտ տեղի ունեցածը համեմատեց Սարդարապատի հետ՝ նշելով, որ Սարդարապատը միշտ հաղթանակով է ավարտվում։
«Ամբողջ իրադարձությունները տեղի են ունենում հին վեհարանի շենքի մոտ, որտեղ 1918 թվականին Գևորգ Կաթողիկոսն էր նստած և երբ Արամ Մանուկյանն ու գեներալ Սիլիկյանը կոչ են արել Վեհափառին Սարդարապատից առաջ բարձրանալ Բյուրականի ամառանոց, ասել է՝ Վեհափառը պետք է մնա իր ժողովրդի հետ։ Ինչպես այսօր հնչել են Էջմիածնի զանգերը և եղել է Սարդարապատի հաղթանակ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։