18 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել. Թադևոս Ավետիսյան

Հնս 5, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է.

«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։

2018 թ առաջին եռամսյակում՝

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40634 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 31350 դրամ,
  • պետական պարտքը՝ 6,887 միլիարդ ԱՄՆ դոլար։

2025 թ առաջին եռամսյակում՝

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 78181 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49567 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350 դրամ,
  • պետական պարտքը՝ 13,581 միլիարդ ԱՄՆ դոլար։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝

  • թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով․ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 22 տոկոսով, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 27,5 տոկոսով,
  • նպաստառու ընտանիքների, այդ թվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով․ մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափն ավելացել է 6,4 տոկոսով, իսկ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է աճել 27,5 տոկոսով»։

Նմանատիպ նյութեր

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին News.am-ին հայտնել են ԱՆ-ից: «Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,- նշել են ԱՆ-ից: Ավելի վաղ ՆԳՆ-ն...

Կիսում եմ Փաշինյանի տեսակետները․ Կոտայքի մարզպետ 

«Կիսում եմ Փաշինյանի տեսակետները, չեմ պատրաստվում մեկնաբանել  վարչապետի գրառումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում Նիկոլ Փաշինյանի բառապաշարը,...

«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն Բադալյան

Թե՛ իմպիչմենտի գործընթացը, թե՛ իշխանություն - եկեղեցի հարաբերությունները ամբողջովին տեղավորվում են հաջորդ տարի կայանալիք ընտրությունների նախընտրական տրամաբանության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն...

Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմության դաշտը առավելագույնս մասնատել․ Արգիշտի Կիվիրյան

Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմության դաշտը առավելագույնս մասնատել․ Արգիշտի Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը News.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իմպիչմենտը։ «Սերժ Սարգսյանի մոտ մշտական ոճ է՝ ասել մի բան, անել դրա հակառակը։ Ինչպես իշխանություններն են մշտապես մոլորեցնում հանրությանը, նույն այդ գծի մեջ...

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 12–ի նիստում որոշեց «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերակազմակերպել որպես «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»...