17-ամյա երիտասարդին սպանել են՝ վեճի մասնակիցներից մեկի կնոջը երկար նայելու համար. մանրամասներ

Մրտ 19, 2025

ՀՀ ոստիկանությունը հայտնում է.

«Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15․35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել են, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին»։

 

Նմանատիպ նյութեր

Չըն Մինը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն

Չըն Մինը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին...

Թշնամին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ բնակելի տուն է վնասվել

Թշնամին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ բնակելի տուն է վնասվել

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստաբանների հետ քննարկել է արցախցիների արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի խնդիրները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստաբանների հետ քննարկել է արցախցիների արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի խնդիրները

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի...

Բաքվի դատարանը Էմին Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «Հայաստանի օգտին պետական ​​դավաճանության» համար

Բաքվի դատարանը Էմին Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «Հայաստանի օգտին պետական ​​դավաճանության» համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Էմին Հասիմզադեի քրեական գործով, որը մեղադրվում է «պետական ​​դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ»։ Ըստ ադրբեջանական Report-ի՝ դատավոր Թելման Հուսեյնովի...

Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 15 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանութունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան ՔՊ-ականների հայտարարությունների, թե՝ Ռոբերտ Քոչայանը Հայոց ցեղասպանության...