12 տնտեսվարող սուբյեկտ տուգանվել է 9 մլն 443 ՀՀ դրամ տուգանքով․ «Ժողովուրդ»

Մյս 2, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տոմատի մածուկի շրջանառության ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում հսկիչ գնումների արդյունքում ձեռք է բերվել թվով 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք և ուղարկվել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում չոր նյութերի, քլորիդների (աղերի) զանգվածային մասի և շաքարի առկայությունը պարզելու նպատակով։

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ թվով 13 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, որոշ ապրանքներում լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել 25%-ից և քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից, իսկ որոշներում միայն քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից։

Հանձնաժողովը թվով 12 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար՝ նշանակելով ընդհանուր շուրջ 9 443 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Հատկանշական է, որ թվով 12 վարույթով պատասխանող տնտեսվարող սուբյեկտներից 7-ն ընդունել են վարույթով իրենց վերագրվող իրավախախտման փաստը։

Բացի դրանից, Հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկվել է քննարկման առարկա դարձնել «Տոմատի մածուկ» հասկացության և դրան ներկայացվող պահանջներն օրենսդրորեն ամրագրելու, ինչպես նաև տեխնիկական պայմաններով ապրանքին օրենսդրորեն ներկայացվող պահանջներից շեղվելու արգելք սահմանելու հարցերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ և ախմախ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ այս...

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...