Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել կալանքից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է պաշտպան Գեղամ Հակոբյանից։
Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքերի մոտ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էին Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․ Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով։ «Չաղ Ռուստամը», ըստ շրջանառվող լուրերի, կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։