Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվ այսպես, վաղը ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսվելու է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներիս՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ իմ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության։
Կհիշեք, որ Նիկոլի միանձնյա որոշմամբ, ԱԳՆ հնազանդ կատարմամբ մեզ արելվեց հետագայում ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Ընդ որում որեւէ հիմնավորում գերատեսչության կողմից չէր տրվել։
Դեռ 2024-ի նոյեմբերին մեր հայցադիմումը դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ ընդունելու որոշում էր կայացրել։
Վաղն առաջին հանդիպման օրն է՝ դատարանում, 15։30-ին, հասցեն՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23 շենք, 1-ին հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ։
Չենք հոգնելու, հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում։
Հանուն Հայաստանի Հանրապետության։
Հանուն Արցախի։
Հանուն մեր ժողովրդի։
Հ.Գ. լուսանկարում Արարատի գեղանկարն է ՀՀ ԱԳՆ այն սենյակում, ուր ավանդաբար ծանոթանում էինք այդ չարչրկված նախագծի հետ։ Հիմա չգիտեմ, նկարը տեղու՞մ է… թե՞ հեռացրել են։