Վազգեն Սարգսյանն ուր, սրանք ուր, լրիվ տարբեր հարթություններ են, տարբեր աշխարհներ, հաղթանակ և պարտություն: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
«Հենց այդտեղ է սև ու սպիտակը, հենց այդտեղ է տարբերությունը սպարտապետի, սխրանք գործող, սխալ գործող, իր քայլերը ուղղող, իր ճանապարհը վերանայող ղեկավարի հետագիծը, ժառանգությունը և այն մարդկանց, որոնք իր անունն են տալիս, կարող է ծունկի են գալիս, բայց ընդհանրապես կապ չունեն նրա հաղթանակների, նրա ժառանգության, այսօրվա խորհրդի հետ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: