ՌԴ-ի կազմում ներառված շրջանների (ինքնահռչակ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի, Զապորոժիեի մարզեր) պատկանելությունը չի քննարկվում, դրանք երկրի անքակտելի մասն են. այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են», — ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին առ այն, որ ԱՄՆ-ն կձգտի ապահովել Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների վերադարձը՝ ՌԴ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում, չնայած այն հանգամանքին, որ ինքը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան կվերադառնա 2014-ի սահմաններին: