Նոր Սահմանադրության դեմ քվեարկելը Փաշինյանից ազատվելու լավագույն միջոցն է․ Հարութ Սասունյան

26 Փետրվարի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողվել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջև պառակտումը խոչընդոտել է նրանց ձևավորել բավականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինյանին պաշտոնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը զգալիորեն նվազել է՝ յոթ տարի առաջվա 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիվ, նրա իշխող կուսակցության քաղաքական վարկանիշն ավելի բարձր է, քան յուրաքանչյուր ընդդիմադիր խմբի: Բազմաթիվ արդարացումներ են բերվել չմիավորվելու համար, սակայն դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտությունը։ Ցավոք, հենց պառակտված ընդդիմությունն է պահում է Փաշինյանի իշխանությունը։
2) Փաշինյանի դեմ հաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպետք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարությունը պետք է հերթով փոփոխվի մինչև նոր ընտրությունների անցկացումը:
3) Ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրա:
4) Խմբերը պետք է ժամանակավորապես մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնությունները և միավորվեն ազգը փրկելու համար: Եթե Հայաստանն այլևս գոյություն չունենա, այս խմբերի գաղափարախոսություններից ոչ մեկը նշանակություն չի ունենա։ Երկիրը փրկելուց հետո նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրույն նպատակներին:

Իմանալով Փաշինյանի եսասիրական գործելաոճը՝ նա կշրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին։ Նա քարը քարի վրա չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով և սպառնալով նրանց: Նա իր տրամադրության տակ ունի իշխանության լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածավալ քարոզարշավ և դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հավաքելու, ինչպես իր կուսակցությունն արեց Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Սա Փաշինյանի համար գերագույն նպատակ է, քանի որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրության՝ ինքը կհրաժարվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինյանը։ Փաշինյանին պետք է այդ ստորագրված թղթի կտորը, որպեսզի 2026 թվականի ընտրություններում մոլորեցնի  ընտրողներին, որպեսզի նրանք կարծեն, թե ինքն է «խաղաղություն» բերել, թեև դա երկար չի տևի։

Սկզբում, Փաշինյանը մերժեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջը՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նաև, Փաշինյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է դրույթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Վեճի դեպքում խաղաղության պայմանագրի պայմանները գերակա են իրենց համապատասխան սահմանադրությունների նկատմամբ: Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է անուղղակի հղումներ՝ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ պահանջելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրությունը…

Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց, Փաշինյանը ընդունել է Ալիևի հետևյալ պահանջները.
— Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող որոշ գյուղեր։
— Թույլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնվող անկլավներում,  վերադառնալ և ապրել այնտեղ։
— Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
— Եվրամիության դիտորդների հեռացում Հայաստանից։
— Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իր միջազգային հայցերի դադարեցում։
— Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան տանող ճանապարհը պետք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, քան զուտ ճանապարհ: Միջանցքի դեմ առարկելիս Փաշինյանը համաձայնել է հեշտացնել մուտքը։
— Չնայած 2020 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը անցնեն միմյանց տարածքներով, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մեկ անգամ հայտարարելու, որ համաձայնագիրը պետք է իրականացվի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցյալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դեռ պարզ չէ, արդյոք ընտրողներին կառաջարկվի՞ քվեարկել Սահմանադրության համար, խորհրդարանի անդամների համար քվեարկության հետ միաժամանակ, թե՞ այդ ընտրություններից հետո:

Պարբերաբար Սահմանադրությունը փոփոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ անհրաժեշտություն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպված լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապես անընդունելի է։

Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։ Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար...

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։ Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց...

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...