ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը: