ՀԿ-ները դիմել են ԿԽՄԿ-ի նախագահին՝ պահանջելով անհապաղ տեսակցել Ռուբեն Վարդանյանին

27/02/2025 22:22

Մի քանի տասնյակ ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սհոլյարիչ Էգերին՝ պահանջելով անհապաղ այցելել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող  Ռուբեն Վարդանյանին․

«Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր:

Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։

Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք  անում Ձեզ՝

անհապաղ այցելություն իրականացնել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։

Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտման վրա, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն:

Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։

Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի:

Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։

Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների  պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։

Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։

Ձեր անհապաղ արձագանքի ակնկալիքով՝

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ

«Արցախ Միություն» ՀԿ

«Շրջիկ Բժիշկներ» Առողջապահական ՀԿ

«Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնություն»

Իրավունքի գերակայություն ՀԿ

«Միջազգային և համեմատական իրավունք» ՀԿ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

«Բարի մամա» բարեգործական ՀԿ

«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամ (ԳՈԼՍ)

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ

«301 Իմաստության Երկիր» գիտակրթական հիմնադրամ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

FreeArmenianHostages քաղաքացիական շարժում

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնություն

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ

«Հայկի սերունդ» ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Институт народной дипломатии»

«Արցախի հունական համայնք»

«Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ

«Վերածնված հայրենիք» ՀԿ

«Արցախից-Արցախ» ՏՀԻ ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«Արցախի Ավագների Խորհուրդ» ՀԿ

«Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ

«Մտքի ուժը» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Քաղաքացիները պահանջում են ռազմագերիների ազատ արձակում

  «Բաբոն տեր ա» ՀԿ-ի նախաձեռնությամբ այս պահին Կառավարության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են Ադրբեջանի բանտերում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակում։ Մանրամասն՝ ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Բողոքի ակցիա՝ ռազմագերիներին ազատ արձակելու թեմայով

ԱԳՆ դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերի վերադարձը, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել...

Այդ նույն մարդիկ 2008-ից թիրախավորում են Քոչարյանին. Բորիս Մուրազի

5-րդ ալիքի եթերում Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Բավքում պահվող հայ գերիների խնդրին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և դրա շուրջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Հարգանքի տուրք 88-ի ջարդերի զոհերի հիշատակին

Այսօր՝ Փետրվարի 28-ին, Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի և բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրն է։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք...

Եթե ոչ մենք, ապա ով, եթե ոչ հիմա, ապա երբ. Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր, ձեռնարկատեր, բարերար Նուբար Աֆեյանը դիմել է  X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը:...

Թրամփը չի կարծում,որ Պուտինը կխախտի իր խոսքը և գործարք կնքելուց հետո կվերադառնա Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը «շատ լավ բանակցություններ է վարել» Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Նա նշել է, որ չի հավատում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ներխուժի Ուկրաինա պոտենցիալ գործարքի կնքումից հետո։ «Ես չեմ հավատում, որ նա...

Փարաքարի համայնքապետարանի շենքում վիճաբանություն է եղել

Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ միջադեպին...

Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան

«Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Գլխավոր հասցեատերը նա է»,-նման...

Լարսը փակ է միայն բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների...

ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։ Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։ Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ...