«Կարճ ասած»․ Ի՞նչ կապ ունեն հանցագործությունների շատացման հետ էկրանի մարդիկ

13/06/2024 10:55

2023 թվականին գրանցվել է Հայաստանի պատմության մեջ ամենաշատ հանցագործությունների թիվը․ ուղղակի աննախադեպ է՝ 40 հազար 666 հանցագործության դեպք։ Որպեսզի պատկերացնեք չափը, ասեմ, որ 2018 թվականին գրանցվել է 24 հազար 678 հանցագործություն։ Այսինքն, այս իշխանության օրոք հանցագործություններն աճել են գրեթե կրկնակի։ Բայց այս տարի նոր ռեկորդներ են սահմանում։ Տարվա առաջին 4 ամիսներին ծանր հանցագործության 1852 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 1 714-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունները ևս աճել են՝ նախորդ տարվա 765-ի փոխարեն դառնալով 787։ 

Ինչո՞ւ են էսքան շատ։ Ինչո՞ւ են մեր երկրում հանցագործությունները շատացել։ Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ էկրանի նկարի ֆորմով մարդիկ։ Այս մարդիկ երեքն էլ ներքին գործերի նախարարության պաշտոնյաներ են, ղեկավարում են հսկայական բաժիններ։ Ավելացնեմ, որ անզեն աչքով իսկ նկատելի է, որ վերջին օրերին իրավական գնահատականի արժանի արարքներ են կատարում, ապօրինություներ։ Գնահատականը ես չտամ, հույս ունեմ, որ ամեն ինչ իր հերթին կլինի։

Այս լուսանկարը վերցրել եմ Բաղրամյան փողոցում հավաքների վայրից, որտեղ կան հազարավոր ոստիկաններ։ Մեջտեղի մարդը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալն է, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Սաղ ոստիկաններին հավաքել-տարել-լցրել է Բաղրամյան փողոց, իսկ զուգահեռ երկրում հանցագործությունները կրկնապատկվում են։ Նրանք գնում են հասարակական կարգ պահելու, այսպես ասած․ մի քանի տասնյակ հազար մասնակցում է միտինգի, հասարակական կարգը չի խախտվում, բայց քանի դեռ բողոքի ելածներն ուզում են երկիրը ազատել էս իշխանությունից, ոստիկանները խոչընդոտում են, երկրում հանցավորությունն աճում է կրկնակի։ Ինչո՞ւ են հանցագործությունները շատացել, կարող է՞ հենց նրա համար, որ ոստիկանների ուշքումիտքը միտինգներն են։ Պարզվում ա բոլոր մարզային ոստիկանապետերը կամ լավ, դրանց մի մեծ մասը, ոստիկանական խմբերը Երևանում են, իշխանույանն են պաշտպանում, փշալար են փռում, իսկ հացնավորությունը երկրում եռում է։ Խուլիգանությունը մեր երկրում աճել է դարձյալ՝ նախորդ տարվա սկզբի ամիսների 167-ից 206 է դարձել, շուրջ 40-ով։ Կարող է՞․ մտածում եմ , էս 40-ը էն 40 կարմիր բերետներն են, որ բոլորը միասին մի պատգամավորի վրա էին լցվել։ Էն էլ չէ, պարզվում է քրգործ չկա։

ՀՀ ոստիկանապետը առավոտից իրիկուն Բագրատ սրբազանի հետևից ման է գալիս, իսկ վիճկոմիտեն հաշվարկում է հանցագործությունների կտրուկ աճը։ Գինու փառատոն էին անում, ոստիկանները առանց հսկելու գնացել էին միտինգի, մոռանալով, որ տակառներով գինի է լցված ու գինին շառ է։ Հետո հայտարարվեց, որ այդ վայրում եղել է երկու անձի դանակահարության դեպք, որից մեկը մահացել է։ Ոստիկանապետը խաղաղ ցույց էր ցրում մի քանի մետր հեռավորության վրա։ Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ամբողջ ոստիկանները պատգամավորներին էին քաշքշում Բաղրամյան փողոցում, մի խաչմերուկ ներքև՝ Մաշտոցի պողոտայհում, գիշերը ժամը 1-ին՝ նույն պահին, մի խումբ անձինք իրար դանակահարում էին։

Ստացվում է, թող իրար ինչ ուզում են անեն, մենակ քաղաքական թեմա չլինի։ Ուշադրություն դարձրեք, թե երբ են մեր երկրում հանցագործությունները կտրուկ աճել՝ 2021 թվականից սկսած, երբ ամեն տարի եղել են բողոքի ցույցեր, և ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է ակցիաների վրա, իրավապահ ոլորտում տիրել է բարդակ։

2007 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման վերջին տարում, մեր երկրում գիտե՞ք քանի հանցագործություն է գրանցվել՝ 8428։ Հիմա՝ 40 հազար։ Ինչո՞ւ էր էն ժամանակ էդքան քիչ։ Որովհետև, ամեն մեկն իր գործն էր անում։

Ո՞վ է էկրանի աջ կողմի ոստիկանը, որ մե՛կ ոստիկանական համազգեստ է հագնում, մե՛կ քաղաքացիական հագուստ, ինչպես Երևան-Սևան մայրուղի ելնելու ժամանակ, բայց երկու դեպքում էլ նույն բանն է անում՝ սադրում է հանրահավաքների մասնակիցներին։ Ռուբեն Դավթյանն է, կոտայքի մարզային վարչության պետ։ Կոտայքի մարզից իրեն քաշել-բերել են Ազգային ժողովի դիմաց, ու Փաստաբանն ահազանգում է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող իր վստահորդին ուղեցել բժշկական կենտրոն՝ պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված ծանրաբեռնված են: Կարևոր չէ, որ մարդը մահանա՝ չստանալով բուժօգնություն, կարևոր է, որ երկու մահակավոր ոստիկան ավել կանգնած լինի ժողովրդի դեմ։ Էս ոստիկանապետը միտինգի տեղը գոռում է, սադրում է, իսկ իր մարզում իրավական բարդակ է։ Բացեք հաշվետվությունը հենց Կոտայքի մարզում նախորդ հունվար-ապրիլին եղել է 805 հացնագործություն, այս տարի՝ 979։ Որովհետև ոստիկանապետը, փոխարենը իր գործն անի, պահպանի հասարակական կարգը, զբաղված է միտինգ ցրելով, որը իր գործը չի։ Ու առհասարակ, որևէ մեկի գործը չէ միտինգ ցրելը, եթե այն խաղաղ է։ Տավուշում գրանցվել էր 469 հանցագործություն, այս տարի՝ 532, որովհետև Տավուշի ոստիկանապետը զբաղցված էր պատգամավորների առաջ ճամփա փակելով։ Այ օրինակ հետաքրքիր է էլի, որ տենց ցուցում են ստանում, չեն հարցնու՞մ, բայց այ շեֆ, ես դրա հետ ի՞նչ գործ ունեմ, լիքը գործ կա մարզում, չգիտեմ որն անեմ, որը թողեմ հետո, էդ իմ ի՞նչ անելու գործն ա։ Եսի՞մ, միամիտ բաներ եմ ասում, երևի։

Էսօր կարդացի, որ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կաշառքով դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր են փոխանցել։ Ոչ թե մեկ հոգի ու մեկ քրեկատարղականից, այլ՝ մի քանի։ Հսկայական գումարների մասին է խոսքը։ Ինչո՞ւ է էդպես։ Կարող է՞ նրա համար, որ քրեակատարողականների ղեկավարը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, իր գործով զբաղվելու փոխարեն քաղաքական գրառումներ է անում՝ ֆոտոշոփով կոլլաժներ է անում, տեքստեր գրում, լայքեր ստանում՝ ուրախանում։ Արդարադատության նախարարը ընդդիմադիր շարժումներն է ծաղրում, իր հիմնարկները թաղված են կաշառքի մեջ։ Հիմա ստեղ էլ, սա ինքն իր ճաշակով, իր սրտի ուզա՞ծն է անում, թե՞ ցուցում է ստացել, օրինակ, ոնցոր վահագալեքսանյանները։ Եթե իր սրտից բխածն է, ուրեմն նա իր այդպիսի էությամբ, չէր կարող լինել այդ պաշտոնին։ Ճիշտ է իր պաշտոնը քաղաքական է, սակայն նա պաշտոնավարում է որպես նախարար մի ոլորտի, որտեղ ու հատկապես այդտեղ պետք է դրսևորվի չեզոք ու զսպված վարքագիծ։

Իսկ եթե իրեն չի կարողանում զսպել, իր ղեկավարը պետք է առաջարկեր ոլորտը փոխել, գնալ զբաղվել դեղին ինչ-որ կայքով, հոդվածներ ու ակնարկներ գրեր, կոլաժներ սարքեր, որքան սիրտն ուզի, իսկ արդարադատության ոլորտը վստահվեր իրոք դրա մասնագետին, ոչ թե շարքային մտավարժանքների սիրահարի։ Կա տարբերակ, որ ուզում են շեֆին հաճոյանալ, թե տես՝ ես էլ եմ «ուսապարկ»․ կա նաև տարբերակ, որ ցուցում է ստանում ու չուզենալով, բայց անում է։ Ի՞նչ ասեմ, մեկը մեկից չակերտավոր լավն են։

Էկրանի ձախ մարդը Կամո Ցուցուլյանն է, նա էլ ՆԳ նախարարի տեղակալն է ԱԻՆ գծով։ Արտակարգ իրավիճակների նախարարը, մեր պետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  պատասխանատուն է։ Քանի օր է՝ Բաղրամյան փողոցից տուն չի գնում, ոստիկանների շարքերն է կարգավորում։ Չեմ հասկանում ինքը ի՞նչ գործ ունի էդտեղ, մտածում եմ, երևի կադրերով տեսել է, որ բերետները վայրենավարի քաղաքացիներին քացի են տալիս, եկել քաղաքացիական պաշտպանությանը տեր  կանգնելու։ Մյուս կողմից էլ, հիշեցնեմ, պարոն Ցուցուլյանին, որ Լոռու մարզը էս պահին շարունակում է մնալ աղետի մեջ, դեռ չեն կարողանում մաքրել, կարգի բերել ջրհեղեղից հետո։ Ջրհեղեից հետո լիքը գյուղերի հետ կապը կտրվել էր, իրենց արևին կամուրջ էին կապել մենակ Քարակոփ գյուղի բնակիչների համար, որ անցնեն, երեկ գիշեր էլի Դեբետ գետը վարարել է, քշել տարել է նաև էդ կամուրջը: Փրկարարների պետ Ցուցուլյանը եկել է հպարտ դեմքով ՔՊ իշխանությանը փրկելու՞։ Եթե փրկելու է էնպես, ինչպես Լոռու մարզը, ուրեմն իշխանությունն էլ ավելի աղետի մեջ է։

Էս կադրերը Նիկոլը հոր տնից չի բերել, եղել են համակարգում, ուղղակի նրանք բավականին ճկուն էին իրավիճակին ու չխորշեցին դիրքավորվել ու կատարել արդեն Նիկոլի, բայց արդեն ցանկացած հրաման։ Կամո Ցուցուլյանն էլ, Արամ Հովհաննիսյանն էլ գնդապետ էին էն ժամանակ, երբ երկիրը շատ ավելի ամուր էր ու ամբողջական, երկիրը հանձնվեց, ստացան գեներալի կոչում ու հիմա ծառայում են հանձնողին։ Թե բա՝ մեր ծառայությունն ենք իրականացնում։ Լո՞ւրջ։ Նույն Արամ Հովհաննիսյանը, ինչպես ցույց են տալիս 2018-ի տեսանյութերը, հեղափոխության օրերին բավականին հանդարտ ոստիկան էր, օրինապահ, շատ ուշադիր, որ հանկարծ իր ենթականերից մեկը մի ապօրինի բան չանի, վրան խոսակցություն չգա։ Հիմա էս ի՞նչ է դառել։ Ստեղ բա հարց չի առաջանու՞մ․ այ մարդ, բայց խի՞, քո ինչի՞ն ա պետք, էդ քպականներն են, որ քաղաքական ապագան մշուշոտ ա, մեղմ ասած, դու էլ հո սրանց պես չե՞ս եկել հյուրախաղերի՝ մի բան էլ մենք առնենք՝ թռնենք։ Որ ի՞նչ ես ծառայողական կյանքդ դրել ՔՊ իշխանություն պահելու գործին։ Էսօր չէ, վաղն են թողնելու էլ ավելի մեծ աղետի մեջ երկիրը ու թռնեն, ու՞մ եք ի՞նչ բացատրելու։ Անկեղծ, չեմ հասկանում։  

Կարճ ասած՝ Հայաստանում պետական կառավարման համակարգը հոգեվարքի մեջ է։ Չէ, իրոք էլի։ Սա նորմալ վարքագիծ չէ, սա անկանոն շարժումների ընթացք է։ Էն որ ծանր հիվանդը հոգին փչելուց րոպեներ առաջ անհույս պառկած է, ինչոր շնչում է, պահի տակ ժպտում է, քրտնում է, հարազատները ասում է՝ ըհը, ուրեմն լավ ա․ այ էդ վիճակում է այս իշխանական համակարգը, կախված մազից, բախտի բերումից, ինչու չէ՝ ոստիկանությունից, իրենց ջիգյարով կռիվ տալու ցանկությունից։ Իսկ մյուս կողմից, ճգնաժամը ամեն ոլորտում է՝ քաղաքականից մինչև իրավական, պաշտպանական, սահմանային ու ամեն ուղղություններով։ Իսկ այս ճգնաժամերի հավաքածուն, ով-ով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող գլուխ բերել, միմիայն խորացնելու է։

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Mehr-ը: Հեռախոսազրույցի ընթացքում իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են երկկողմ կապերը, տարածաշրջանային իրադարձությունները և...

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա...

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։ Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ...

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք...

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ...

Թուրքիայի 10 լրագրողներն այցելել են Մարգարա սահմանային անցակետ

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը հայտնում է, որ երեկ շուրջ 10 լրագրողներ Թուրքիայից, որոնք Երևանում էին Փաշինյանի հետ հանդիպման նպատակով,  այցելել են Մարգարա/Ալիջան սահմանային անցակետ, որը վերանորոգվել է 2023 թվականին։ Թերթը նշում է, որ այն փակվել է 1993 թվականից...

Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան...

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ: Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ...

Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը...

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակի օրինակ է։Վաղը բանաձև են ընդունելու: Օգտագործե՛ք այս ձևը/բովանդակությունը... քոմենթում կդեմ ԵԽ պատգամավորների...