Հայ դատի հանձնախմբերին և գրասենյակներին ներկայումս հաջողվել է միջազգային մի շարք հարթակներում ԼՂ հակամարտությունը պահել օրակարգում։ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
«ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հայտնի է, դրանք խանգարում են Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին: Իշխանությունների՝ Սփյուռքը ջլատելու քաղաքականությունը հակահայ է իր էությամբ, բայց այն իրենց սպասած արդյունքը չի տվել։ Սփյուռքը` որպես քաղաքական միավոր, մերժել և մերժում է Հայաստանի իշխանություններին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: