«Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ձևակերպման հետ կապված հարցեր չեն ծագել, և քննարկումները վերաբերում են երեք կետի և առնչվում են տեխնիկական պատճառների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
«Որպեսզի նախագիծը կոնկրետ այս քառօրյայի օրակարգ ընդգրկվի, պետք է մինչև ժամը 12:00-ն ավարտեինք քննարկումները և որոշումն ուղարկեինք Ազգային ժողովի խորհրդի նիստին։ Քանի որ չկարողացանք պահպանել այս ժամկետները, նախընտրեցինք հանգիստ շարունակել քննարկումը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: