Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին զրկել են «Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչումից։
Նախկին ֆուտբոլիստը կոչումը ստացել է Կիևի «Դինամոյում» հանդես գալու ժամանակ։ Ակումբի կազմում Կալաձեն երեք անգամ հաղթել է Ուկրաինայի առաջնությունն ու գավաթը։
Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը նաև նախկին ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկին և շախմատիստ Սերգեյ Կարյակինին զրկել է «Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ» և «Ուկրաինայի սպորտի վարպետ» կոչումներից, գրում է «Ուկրաինական պրավդան»։