Ուզում եմ անդրադառնալ տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշին, որը 2024-ի արդյունքներով կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66.3 տոկոսով: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ 2024թ-ին 2023-ի նկատմամբ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: Այսինքն, ստացվում է տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: