Էջմիածնում թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար

2 Մարտի, 2025

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, թոշակառուներ են, ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Տղամարդու խոսքով՝ վիրավոր կենդանիները հաստատ չեն ապրի։ Հոշոտված ոչխարների մի մասը գոմում էին, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։

«Վստահ ենք, որ սա գելի բան չէ, թափառող 7-10 շների մասին է խոսքը։ Ինչո՞ւ ենք վստահ, որ շներն են արել, որովհետև գելը կոկորդն ու դմակն է բռնում, իսկ թափառող շներ էս մեր հատվածում էնքան շատ են, որ հարձակվում են անգամ մարդկանց վրա։ Մի քանի նմանատիպ դեպքեր են եղել ու էդ մարդիկ ընկել են բժիշկների ձեռքը ու հենց բժիշկների շնորհիվ է, որ փրկվել են, բայց դե սոված ու կատաղած շանը ոչինչ չես կարող անել։  Բազմաթիվ անգամներ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից մեզ պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։ Բա հետաքրքիր է, ձեր գործի անունն ի՞նչ է։ Գոնե այս դեպքից հետո խնդիրը լուծեն։ Մենք չենք ասում՝ շներին սպանեք, մենք ուղղակի խնդրում ու պահանջում ենք, որ շներին ստերջացնեն, ինչը հաստատ որոշ չափով խնդիրը կլուծի, մինչդեռ չկա երաշխիք, որ հերթական անգամ մարդաբոյ շները չեն հարձակվի մարդկանց վրա։

Կրել ենք խոշոր չափի նյութական վնաս և մեր հույսը նաև Արմավիրի մարզպետն է, ով գուցե մեզ օգնության ձեռք մեկնի, կարողանանք էս ծանր վիճակից դուրս գանք։ Խնդրում ենք մարզպետին, որպեսզի հնարավորության սահմաններում մեզ սատար կանգնեն», — նշել է Աշոտ Ա.-ն։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...