Էժանագին պոպուլիզմն ու դեմագոգիան կործանարար են. Մհեր Մելքոնյան

Փտր 25, 2025

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թվում է հիանալի է. նիկոլական խմբակի քաղաքական գործիչները պնդում են, որ իրենք պաշտպանում են հասարակ գյումրեցիները շահերը (այսպես են դիրքավորում պոպուլիստները, թեև իրականում նրանք մեր հասարակությունը վաղուց պարզապես բաժանել են «յուրայինների» և «օտարների», «սևերի» և «սպիտակների» կամ տպավորություն է ստեղծվում, որ մինչև սրանց հայտնվելը Գյումրիում ընդհանրապես կյանք չի եղել): Այն, ինչ ասում են «երիտհեղափոխական» քաղաքական գործիչները և ինչ են անում, երկու մեծ տարբեր բաներ են: Հաճախ նման «հոգատարության» պատճառով մարդիկ սկսում են ավելի վատ ապրել, իսկ նման քաղաքական գործիչները, գալով իշխանության, այլեւս հրաժարվում են լքել այն։

Գյումրու առաջիկա արթահերթ ընտրություններին, հաստատված ավանդույթի համաձայն, դարձյալ աչքի է ընկնելու «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը՝ պոպուլիստական և կեղծ խոստումների ​​առատությամբ։

Անսահման պոպուլիզմի մեջ, որում բառացիորեն թաղված է գործող իշխանական թիմը, ձգտելու է առավելագույն հաջողության հասնել առաջիկա ընտրություններում։

Այս օրերին շատ գյումրեցիների ապշեցնում է ՔՊ-ական քաղաքական առաջնորդների ակնհայտ ցինիզմը, որոնք ընտրողներին տալիս են «հրաշալի խոստումներ»՝ քաջ գիտակցելով, որ դրանք երբեք չեն իրականացնելու։ Ամեն անգամ ընտրություններից առաջ նրանք քաղաքական բեմ են բարձրանում իրենց գունեղ զարդարված «խոստումների հավաքածուով» և սկսում անամոթաբար համոզել ժողովրդին, որ այս անգամ անպայման կատարելու են այն ամենը, ինչ խոստացել են, որ այժմ ամեն ինչ միայն «արդար» է լինելու։

Էժանագին պոպուլիզմն ու դեմագոգիան կործանարար են.․․․

Ամեն գնով իշխանության մենաշնորհի պահպանումը հաճախ չափազանց թանկ է թե՛ պետության, թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսության համար: Բայց քչերն են մտածում այս մասին, երբ որոշումներ են կայացվում բացառապես անձնական և այլ պետությունների հաճույքները բավարարելու համար»:

Նմանատիպ նյութեր

Սպասել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ. Վահե Սարգսյան

Սպասել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շարունակելով ոգեկոչման միջոցառումների թեման և փորձելով ամփոփել մի քանի կետով` նշենք հետևյալը. 1. Երևանում տեղի ունեցած Ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է...

Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս

Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրապարակել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հայոց Ցեղասպանութեան 110 ամեակը որքան հեռու՝ այնքան ալ մօտ կ՚երեւի, որովհետեւ ժամանակի թաւալումը ո՛չ ցաւը կ՚ամոքէ, ո՛չ ալ...

Այս օրը վկայում է հայ ժողովրդի ուժի ու տոկունության մասին՝ ողբերգության դեմ. Թրամփ

Այս օրը վկայում է հայ ժողովրդի ուժի ու տոկունության մասին՝ ողբերգության դեմ. Թրամփ

Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն ​​մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում, ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում՝ «1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության...

ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով

ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, Երևանի անդամակցությունը դադարի է դրվել, ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: Այս մասին գրում է kommersant.ru-ն: «Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել, նա դադար է տվել մասնակցության կազմակերպության աշխատանքներին»,-...

Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան

Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացելով Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասել են բնակելի տուն։  Այդ պահից սկսած մերձիշխանական լրատվամիջոցները...