Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է.
«Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ (ներկայացվել է ամբուլատոր քարտից քաղվածք` բառացի նույն նշումով)։
Դատավորին միջնորդում ենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունների կատարումից խուսափելու համար սանկցիա կիրառել` ասում է սպասեք հաջորդ նիստին գա` պարզաբանի։ Կարող է լուրջ հիվանդ է։
Հարց. Գուշակել որ՞ գործով է զավեշտը, և ո՞վ է դատավորը։
Ի դեպ` կարող էր չէ՞ դատախազը դատական նիստին ներկայանալ հեծանիվով` միաժամանակ և առողջ ապրելակերպ կվարեր, և մասնագիտական պարտականությունները կկատարեր, հնարավոր է նաև խրախուսվեր էլ»։