Այս պահին 64 քրեական գործ է քննվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող

26/02/2025 21:45

«Փաստինֆո»-ն գրում է․

«Տիգրան Ավինյանի ղեկավարման ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները կոռուպցիոն չարաշահումներից անմասն չեն մնացել։ Պարզվում է՝ այս պահին քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող մի քանի տասնյակ քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում։

Նշենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում մեկը մյուսին հաջորդում են կոռուպցիոն գործերով ձերբակալությունները և պաշտոնյաների՝ կալանավորումները։ Ամենաթարմ օրինակը, թերևս, շուրջ երկու շաբաթ առաջ քաղաքապետարանում քննչական գործողություններին հաջորդած ձերբակալություններն են, կրկին՝ կոռուպցիոն գործով, որով 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, որոնցից չորսը, այդ թվում՝ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան  պաշտոնյա՝ կալանավորվել են։

Սակայն մի շարք գործեր կան, որոնք չեն ստանում հանրային հնչեղություն։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀԿԿ-ից հայտնել են, որ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում 64 քրեական վարույթ, որոնցից 5-ով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 31 անձ։ Նրանցից 7-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Ինչ վերաբերում է 2023-2025թթ․ ընթացքում դատարան ուղարկված գործերին, ապա ՀԿԿ-ից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց առնչվող՝ առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2023թ․ ընթացքում դատարան է ուղարկվել 7 վարույթ՝ 31 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Նշված անձանցից 15-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։

«2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս դատարան է ուղարկվել նմանատիպ 6 վարույթ՝ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Դատի տրված անձանցից 10-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։ Վերը նշված քրեական վարույթները հիմնականում առնչվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, տալու առերևույթ հանցագործության դեպքերին։ Ինչ վերաբերում է պետությանը պատճառված վնասին, ապա վարույթներից մեկով համայնքին պատճառված վնասը կազմել է 3,000,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- հայտնել են ՀԿԿ-ից։

Հատկանշական է, որ  կոռուպցիոն գործերով քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող ձերբակալությունների աճը նկատելի է՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման տարիներին։ Ստացվում է՝ կա՛մ Տիգրան Ավինյանը տեղյակ է իր համակարգման ոլորտներում տիրող կոռուպցիոն չարաշահումներից, կա՛մ իրապես չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ կառավարման ունակությունները թույլ չեն տալիս վերահսկելու  իրավիճակը և զսպելու կոռուպցիոն դրսևորումները,  այս դեպքում՝ քաղաքապետարանում և վարչական շրջաններում, նախորդիվ՝ նաև ԱՆԻՖ-ում և կորոնավիրուսի դեմ պայքարում։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն  երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։ Ինչ վերաբերում է «Քովիդի» գործին, ապա թեև կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում պարետի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը, սակայն այս գործով հայտնի չէ անգամ՝ արդյոք Ավինյանը հարցաքննվել է, թե՝ ոչ»։

Սումգայիթյան օրերի նույն խոշտանգումներն է Բաքվի դատարաններում. Բագրատ Միկոյան

  Սումգայիթյան օրերի նույն խոշտանգումներն է Բաքվի դատարաններում: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: «Լույսի արագությունից արագ, ադրբեջանցի մի գերի ընկնում է...

​Երևանում բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն

  Երևանում մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Մարտի 2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում մարտի 1-ի...

Ալմաթիի վրա հղումը դա դիվանագիտական անմեղսունակություն է. Բագրատ Միկոյան

  Ալմ-Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Արցախն արդեն ԽՍՀՄ գործող բոլոր նորմերին համապատասխան դուրս է եղել ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...

Ալիևը Նիկոլի հետ վարվում է այնպես, ինչպես Թրամփը վարվեց Զելենսկու հետ․ Կարեն Քոչարյան

  Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Վերջին հինգ տարիների ընթացքում, գրեթե ամենօրյա ռեժիմով, Ալիևը Նիկոլի հետ վարվում է այնպես, ինչպես երեկ Թրամփը վարվեց Զելենսկու հետ: Ընդ որում, ի տարբերություն Նիկոլի, Զելենսկին ցույց տվեց, որ ինքն ունի արժանապատվություն և...

Գյուղացին պետք է մի ամիս կով կթի, որ մի ատամի պլոմբ դնի․ Բագրատ Միկոյան

Փետրվարի 28-ին TV5-ի հարցազրույց հաղորդման ժամանակ ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակի մասին հարցին, ասաց․ «Շատ մեծ պարտք ունենալը լավ բան չի։ Հենց ինչ-որ բան...

Զելենսկին մեկնել է Լոնդոն

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Լոնդոն, հայտնում է РБК-ն: Մեծ Բրիտանիայում տեղի կունենա եվրոպացի առաջնորդների հետ հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, Սպիտակ տանը տեղի էր ունեցել Զելենսկու...

Բագրատ Միկոյանը Մեղրիի մասին պաշտոնական փաստաթղթեր ներկայացրեց

  Կա երկու տեսակի թուղթ՝ ինչ-որ մարդկանց տպավորությամբ և հիշողությամբ գրված թղթեր և բուն իրական փաստաթղթեր: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով...

Այրվել է Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկը

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Հայաստանի բնակչության մեծ մասը արդեն ունի այդ պատասխանը, թե ով է Նիկոլին բերել, ով է Նիկոլին տվել իշխանություն․ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հակաքարոզչությունը ՀՀկ-ի և ՀՀկ-ամերձ շրջանակներից սկսվել է դեռ 2008 թվականից, և դա տեղի է ունեցել թե՛ իշխանական, թե՛ իշխանամերձ պսեվդոընդդիմադիր լրատվամիջոցների, խոսացող գլուխների և այլ միջոցներով։ Այս մասին TV5-ի...

Մարտի 1-ին Փաշինյանը հրաժարվեց մարտի 1-ի մասին իր խոսքերից

https://youtube.com/shorts/4McQEJQeUIE?feature=share   Այսօր՝ 2025 թվականի մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով մարտի 1-ի գործի բացահայտված լինելուն, հերթական անգամ հրաժարվեց իր իսկ խոսքերից: «Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ, ես...