ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել Զելենսկու խոսքերն այն մասին, որ հակամարտության ավարտը մոտ չէ։Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի։
«Սա ամենավատ հայտարարությունն է, որը Զելենսկին կարող էր անել, և Ամերիկան դա երկար չի հանդուրժի: Սա այն է, ինչ ես ասում էի, այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ ունի Ամերիկայի աջակցությունը, իսկ Եվրոպան Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց, որ իրենք չեն կարող անել այս աշխատանքը առանց ԱՄՆ-ի»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագիրը «դեռ շատ հեռու է»։
Մինչդեռ նա ակնկալում է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացմանը: