Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան

Փտր 28, 2025

«Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Գլխավոր հասցեատերը նա է»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է.

«Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորականներին` չկռվելու համար` այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:

Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձնել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:

Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում:

Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:

Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»։

Նմանատիպ նյութեր

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...