Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննարկմանն ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Նախ խցերն ավերել են, ամեն ինչ թափել, շպրտել են սնունդը, հագուստեղենը և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են դուբինկաներով ծեծել: Ինչ-որ մեկը երգել է «Доля воровская»-ն հենց դրանից հետո է եղել այս ամենը ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պիտի երգեք «Господа офицеры» երգը։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մի քանի հոգու հետ եմ խոսել և, երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: