ՔՊ խմբակցության քարտուղարը մոլորեցնում է հանրությանը. «Ժողովուրդ»

22/02/2025 10:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում գործում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել անհուսալի վարկ ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Բայց լուծումը կիսատ է և վերաբերելի է սակավաթիվ մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են ընդունված կարգի պայմաններին ավելի քիչ են` շուրջ 218 հազար։

Բայց սա չի խանգարել դատարանի վճռով «զրպարտիչ» համարված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին մանիպուլացնել հանրությանը: Նա փորձել է իշխանության գովազդն անել, թե ծրագրի մեկնարկից 6 օր անց «արդեն 305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ»։ Սակայն իրականում միայն վերնագրեր կարդացող մեր հասարակությանը կեղծ և ոչ ճիշտ տեղեկություն է տվել Արթուր Հովաննիսյանը: Խոսենք փաստերով.

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ, թե անհուսալի քանի վարկառու է արդեն մարել վարկերը, և քանի անձի՝ անհուսալի վարկառուի դեպքում է դիմումի համաձայն ընթանում եկամտահարկի միջոցով վարկի մարման գործընթաց։ Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է վարկառուին՝ իր աշխատավարձից հաշվարկվող ամսական եկամտահարկն ուղղելով անհուսալի դասով դասակարգված վարկի մարմանը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս եկամտահարկի չափով է մարվում վարկը։ Երկրորդ հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ի դրությամբ ծրագրի շրջանակում կա հաստատված 1650 դիմում»։

Եթե համադրենք առկա տվյալները, կստացվի, որ Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ, քանի որ, համաձայն ծրագրի պայմանների, այն ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

Իսկ ծրագրի շրջանակում, այն էլ մեկնարկից 6 օր անց, գործնականում հնարավոր չէ այդ ամենը պարզել և մարդկանց «հուսալի վարկառու» դարձնել: Բանն այն է, որ 1 մլն դրամից քիչ վարկ ունեցող անձը, ով ֆինանսապես դժվարացել է անհուսալի վարկը մարել, դժվար թե կարողանա մեկ ամսում 300-400 հազար դրամ եկամտահարկ ապահովել, որով կկարողանար վարկը մարել և զրոյացնել։

Եթե Հովհաննիսյանի առաջ քաշած թեզը գոնե մի փոքր ճշմարիտ լիներ, ապա անհուսալի վարկառուն առնվազն մեկ ամսվա համար պետք է կուտակեր 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, որը նույնիսկ պետական համակարգի բարձր աշատավարձ ստացող աշխատողների համար իրական թիվ չէ։Ք

Հիշեցնենք Արթուր Հովհաննիսյանի թմրամիջոցների պատմությունը, երբ նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել էին թմրանյութ: Այո, այս հայտարարության հեղինակը նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթին զրպարտեց ԱԺ ամբիոնից, իսկ հետո դրա համար դատարանում պարտվեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ  նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում  պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ: «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը...

ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում  շնորհակալություն է հայտնում Թուրքիային։ Հաղորդագրությունում նշված է հետևյալը․ «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան...

Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ

Ադրբեջանի իշխանությունների կողմից Էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։ 2025 թվականի մարտ ամսին հրապարակված...

Signal մեսենջերի վրա hարձակnւմ է. Սամվել Մարտիրոսյան

Signal մեսենջերի վրա հարձակում է։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես...

Քրիստինե Գրիգորյանը Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում, բայց ասում է՝ իրավիճակն արագ է փոխվում

Ծառայությունն իր մանդատի շրջանակներում՝ հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը, ուստի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում...

18 տարին լրացած քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. Արփինե Սարգսյան

Միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից բացահայտվել է ընդհանուր 3,691 հանցագործության դեպք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Ներկայացնելով 2024-ի արդյունքները, Սարգսյանն ասաց, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես բաց ընդունելություն...

Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային...

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը

Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը...

Պատասխանը կարող է ձեզ չգոհացնի, կոնկրետ այսօր հաջողություն չունենք․ Աբազյանը՝ գերիների մասին 

Այո, տեղի է ունեցել անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում...