Հանրապետության տարածքում`մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով։
Ինչպես տեղեկացել ենք «Հայպետհիդրոմետում», Երեւանում Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0 -3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -1-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1-5,
Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+5,
Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝-11-15, ցերեկը՝ -2-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +2+6,
Արարատում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +6+9,
Արմավիրում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +5+8,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -1-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-3-6, ցերեկը՝ +5+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -0-5, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+6։