Ովքե՞ր պետք է պարգևատրական զենքերը հանձնեն ոստիկանությանը․ «Փաստ»

25/02/2025 10:55

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը համապատասխանեցնել գործող օրենսդրությամբ սահմանված՝ ստանդարտ ունեցող կանոններին և բացառել երկակի մոտեցումների կիրառումը։

Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրության հիմնական և անցումային դրույթներում պարգևատրական զենքերի մասով առկա՝ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները։ Ըստ այդմ՝ պարգևատրական մեկ միավոր զենքը կարող է շարունակել մնալ անձի օրինական տիրապետման տակ, եթե տիրապետողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ունի ՀՀ պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան։

Նշված նախապայմանների առկայության դեպքում անձի մոտ պարգևատրական զենք թողնելը իրավաչափ է և համահունչ գործող օրենսդրությամբ ընդունված չափորոշիչներին, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ճանաչել է այդպիսի անձի համար մեկ միավոր ծառայողական զենք ձեռք բերելու իրավունքը։ Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն, քանի որ օրենքով նախատեսված կարգավորումը նախատեսում է ընդամենը մեկ միավոր ծառայողական զենքի ձեռքբերման հնարավորություն։

Նախատեսվում է պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թ. հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելու համար։ Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։ Սահմանված ժամկետում զենքը կամ 1-ին կետով նախատեսված հիմքերը չներկայացնելու դեպքերը կդիտարկվեն քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համատեքստում, ինչը հիմք կհանդիսանա քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Առաջարկվում է պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում վարչապետի կողմից պարգևատրումը։ Նախատեսվում է ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի ոստիկանություն ներկայացված, ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը. Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի հարց ունեմ: Ասենք թե 2018-ի իշխանությունները ժողովրդից ու բախումներից վախեցան, ու փոխանակ գնային արտահերթ ընտրությունների, նիկոլին ընտրեցին վարչապետ: Ու արեցին դա ա) լավ գիտենալով նոր Սահմանադրությամբ վարչապետին...

Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ պարզ չէր այս ողբերգության ընթացքն ու արդյունքը՝ պատերազմը... Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ադրբեջանը կոնկրետ պատերազմի անոնս է անում: Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց պարբերաբար Ալիևին իրեն հատուկ ամենանվաստացուցիչ կերպով...

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին. ՀԺՄ

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը․ «Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր...

Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում: - Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր...

Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետին, ով պատրաստվում էր առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրել: Մեղադրանքը կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելը: Այս նույնը սցենարը...

Ադրբեջանցիների պահանջները շատ էին. Ի՞նչ էր առաջարկել Բաքուն․ Եվլախում բանակցողներից Դավիթ Մելքումյան

Եվլախում բանակցողներից Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը խոստանում է մանրամասներ հայտնել: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում  ՔԿ-ի շենքի մոտ: «Առաջարկներն իրենց կողմից այնան շատ էին եւ բազմաթիվ, բայց...

Թշնամին հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի...

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա...