Շարունակվել է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ պատգամավոր

04/03/2025 17:37

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը խորհրդարանում հայտարարությունների ժամին

Արդյունավետ գործող ցանկացած կառավարության առաջնային հիմնական խնդիրը պետք է լինի կայուն տնտեսական աճի ապահովումը, որն ուղղակիորեն ներառում է նաև՝ արտաքին բացասական տնտեսական հետևանքների մեղմումը, իսկ դրական ազդեցությունների երկարաժամկետ կապիտալացումը։

Ինչպես ականատեսն ենք, պոպուլիստական անպատասխանատու առաջնորդության պարագայում խնդրի դրվածքը բոլորովին այլ է՝ ամեն գնով պաշտպանել սեփական իշխանությունը և ըստ այդմ՝ ամբողջությամբ իրեն վերագրել իր հետ աղերս չունեցող արտաքին դրական արդյունքները, իսկ արտաքին շոկերի կառավարման սեփական ձախողումների համար իրենից դուրս կարգել մեղավորներ։

Ներկայացնեմ խոսուն մի քանի փաստեր։

Մինչև 44 օրյա պատերազմը՝ 2020 թվականին COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի տնտեսական անկումը գրեթե երկու անգամ գերազանցել է տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը։ Ավելին՝ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել նախորդ տարվա տնտեսական անկումը՝ 44 օրյա պատերազմի տնտեսական բացասական հետևանքները չհաշված։

2022 թվականին ի հայտ եկավ տնտեսական բարձր աճի արտաքին, պատահական գործոն, որի ազդեցությամբ ունեցանք 12,6 տոկոս տնտեսական աճ։ Այս գործոնը թուլանում է։ Հետևանքը ևս ակնհայտ է՝ 2022 թվականի համեմատ 2024 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նվազեց 2,1 անգամ՝ դառնալով ընդամենը 5,9 տոկոս, իսկ 2025 թվականի համար կառավարությունը կանխատեսում է ավելի ցածր՝ 5,1 տոկոս աճ։

Ի դեպ, 2024 թվականին ծրագրվածից շուրջ 8 տոկոսով կամ 220 միլիարդ դրամով պակաս է եղել հարկերի հավաքագրումը, որի պատճառով չեն բարձրացել թոշակներն ու նպաստները, լրացուցիչ հարկ են «քերթում» փոքր ու միկրո ձեռնարկատիրությամբ զբաղվողներից։ Առաջանցիկ աճել է պետական պարտքը՝ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, որի աճը 45 տոկոսով գերազանցում է տնտեսական աճի ցուցանիշը։

Փաստորեն, առանց արտաքին այս գործոնի ազդեցության, 2021 թվականին և 2024-2025 թվականներին տնտեսական աճի միջին ցուցանիշը լավագույն դեպքում կկազմի 5,5 տոկոս։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունն իր հնգամյա ծրագրով խոստացել է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։

Հատկանշական է նաև՝ 2024 թվականի 1-ին եռամսյակի համեմատ 4-րդ եռամսյակում տնտեսական աճը նվազել է 2,1 անգամ։ Շարունակվել է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»։ Առանց ռուսական ոսկու վերարտահանման, 2025 թվականի հունվարին արդեն իսկ գրանցվել է արդյունաբերության ոլորտի երկնիշ՝ 10,4 տոկոս անկում, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 40 տոկոսով, արտահանումը՝ 49 տոկոսով։ Ի դեպ, տարիներ շարունակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը անհասկանալի պատճառով կասեցրած իշխանությունը հիմա արդեն ստիպված է պետական աջակցությամբ վերագործարկել այն։

Այս և մի շարք այլ օբյեկտիվ խնդիրները կոծկելու նպատակով է, որ օրվա պատասխանատուները նորից անցել են իրավիճակի պրիմիտիվ խեղաթուրումների, իսկ առողջ քննադատությանը և այլակարծությանը արձագանքում են ջղաձգումներով և վիրավորանքներով։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրավորել է լրագրողի

«Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ...

Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար: Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ...

ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Ժողովրդավար համարվող ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից Երևանի տրանսպորտի ուղեվարձի հարցը հերթական անգամ ցույց տվեց, որ գործող իշխանությունը...

Օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք. ԱԽ քարտուղար

Այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս գալո՞ւ են ՀՀ ինքնիշխան տարածքից, պատասխանեց․ «Դելիմիտացիայի շրջանակներում այդ...

Սարիկը լավ տղա է, դուրս գալիս է, բայց ես կուզեյի, որ նմանատիպ տղերքը էդ կառույցի մեջ չլինեին. Վարդան Ղուկասյան

Սարիկը լավ տղա է, դուրս գալիս է, մեծ ու պստիկ հարգող տղա է: Այս մասին քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ խոսելով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի մասին:...

Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը․ Արմեն Գրիգորյան 

Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի հանրապետության տարածքը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է...

Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել. Անահիտ Մանասյան

Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։ «Ինձ համար հանրային հնչեղությունը նշանակություն չունի։ Ինձ համար ցանկացած մարդ, անախ հանրային...

Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները. Վարդան Ղուկասյան

Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները: Այս մասին քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: «Սիրիան տեսեք ինչ են անում Թուրքիայի...

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. ԱԽ քարտուղար

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են։...

Հայաստանի կառավարությունը կփորձի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով օգնություն հասցնել Սիրիա

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:...