Շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ. Միրզոյան

25/02/2025 19:04

ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում․

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով, ռեժիմն ակամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինություններըը: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման  և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,

Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին, ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն»:

Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից․ Արթուր Խաչատրյան

Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Վերջերս սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցում էի ուղարկել, խնդրելով տրամադրել Հայաստանի այն գյուղերի ցանկը, որոնց տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, ամեն...

Իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց և հիմա, սպառվել է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց և հիմա, սպառվել է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։ Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի...

ՔԿ-ն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան

ՔԿ-ն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստիներ Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ...

Այդպես էլ չասացիք՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտնվեց վարչապետի աթոռին․ Ալեքսանդր Կոչուբաև

Այդպես էլ չասացիք՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտնվեց վարչապետի աթոռին․ Ալեքսանդր Կոչուբաև

Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մինչ երրորդ նախագահի շահերի սպասավորները շահարկում են իմ տված հարցազրույցի ընթացքում թույլ տված վրիպակը, որը վերաբերվում էր բյուջեի չափին (300 միլիոնի փոխարեն 300 հազար դոլար), նույն այդ սպասավորներին խորհուրդ կտամ...

ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են. 1. Թրամփն այժմ կենտրոնացած է...

Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

«Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա...

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի

ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք հարվածել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգներին. 36 անմեղ մարդ է...

Հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում. ԵՄ դիտորդներ

Մարտի 16-17-ը ԵՄ ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ: «Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության...

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Թրամփի խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը հեռախոսազրուց է ունեցել Իլհամ Ալիևի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի...

Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։ Սրան...