Մենք առաջ ենք տանելու հավաքական վերադարձի հարցը, բոլոր հիմքերը կան, որպեսզի լուծվի արցախահայերի վերադարձի հարցը։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Իհարկե, չի կարելի պատկերացնել վերադարձ այն պայմաններում, որ հիմա կան։ Պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ, որոնց ծավալը նույնպես հնարավոր է միջազգայնորեն ամրագրել։ Մենք կարծում ենք, որ արցախահայերին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի նրանց վերադարձը չլինի նույն սպառնալիքների ներքո, որոնցից ըստ էության սկսվեց հայաթափումը»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։