Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

22/02/2025 10:27

«Փաստ» օրաթերթը գրում է. Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ…

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար: Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար: Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խել քը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ: Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:

Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին: Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն: Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու… Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր: Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Մի պահ փորձեցինք պատկերացնել, թե ինչ օրի կլինեին մարդիկ ու երկիրը, եթե հանկարծ Հայաստանում էլ մի 5-6 ամիս սաստիկ ձմեռ լիներ՝ շատ ավելի առատ տեղումներով: Բայց կան, չէ՞, աշխարհում նման երկրներ, նման տարածաշրջաններ: Ի՞նչ է, այնտեղ կյանքը կա՞նգ է առնում, բոլոր կրթական հաստատությունները (և ոչ միայն կթական) ամբողջ ձմեռ փակվո՞ւմ են, մարդիկ միայն ոտքո՞վ են աշխատանքի գնում-գալիս: Ոչ, իշխանությունները, մանավանդ՝ տեղական, հստակ ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Հարցը ձյան տեղումները չեն, որ բազմաթիվ ժողովրդական կատակների ու խայթոցների առիթ տվեց՝ սկսած այն դիտարկումից, որ ձյան մաքրման աշխատանքները քպական իշխանությունները հեռավար էին կազմակերպել, վերջացրած մեր մի գործընկերոջ սրախոսությամբ, թե՝ ձյունը պինցետով, տնական արաղով, փաթիլ առ փաթիլ հավաքվելու է, ծեփվելու է պատերին ու լիզելու է բորդյուրները… Ձյունն ընդամենը ևս մեկ անգամ բացահայտեց ահա արդեն 7 տարի Հայաստանի ղեկին գտնվողների ֆունկցիոնալ անկարողությունն ու, կներեք, անպետքությունը: Ըստ որում, իշխանություն, որը եթե կարողանում էլ է ինչ-որ բան անել, ապա ինքն իրեն «չալաղաջ» պարգևավճարներ տալն է: Տեսեք, այս նույն իշխանություններն ու իշխանավորները գործնականում տապալեցին կովիդի համաճարակի դեմ պայքարը, ավելի քան 10000 մարդ մահացավ, Հայաստանում այս համաճարակից մահացածության ցուցանիշն աշխարհում ամենից բարձրերից մեկն է: Այնուհետև նույն այս իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն պատերազմական աղետ բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին, այլև անկարող եղան կառավարել այդ պատերազմի ընթացքը, ցուցաբերեցին ճակատագրական անիրազեկվածություն ու պրոֆանություն, կորստի մատնեցին հազարավոր զինվորների ու սպաների, տվեցին ահռելի կորուստներ:

Այս նույն իշխանություններն ու իշխանավորները «հերոս-հարկատուների» վճարած միջոցների հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարով, իբր, պետական ավիաընկերություն բացեցին ու… ո՛չ այդ ավիաընկերությունը կա, ո՛չ այդ միլիոնները կան, ո՛չ դրա համար ստեղծված կառույցը կա, ո՛չ էլ՝ պատասխանատվության ենթարկվածներ: Այս նույն իշխանությունը տապալել է ողջ տնտեսությունն ու հիմա ամենօրյա ռեժիմով «հպարտ քաղաքացիների» գրպանն է մտնում՝ բյուջե լցնելու համար: Այդ նույն իշխանությունը վաղուց պետական պարտքը ավելի քան կրկնապատկել է: Այդ նույն իշխանությունը… Շարքն անվերջանալի է:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում: Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի...

Կոչ եմ անում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին. Տարոն Մարգարյան

Կոչ եմ անում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին. Տարոն Մարգարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն...

Հրաչյա Ղևոնդյանը մեկ տարի անց արդարացվեց

Հրաչյա Ղևոնդյանը մեկ տարի անց արդարացվեց

Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը 1 մեկ տարի անց արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը անցած տարի մասնակցում էր Սրբազան պայքարի հանրահավաքներին։ Նրան...

Խորհրդարանը կքննարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Խորհրդարանը կքննարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան: Մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց: Նախագծերի թվում են՝ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի...

Դավաճանի կողքը կանգածը նույնպես դավաճան է․ Վարդան Ղուկասյան

Եթե էս երկրում ԼԳՏԲ-ները և տրանսգենդերները արտոնյալ պայմաններում են, դրանց մասին էլ ի՞նչ խոսենք։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Դավաճանի կողքը կանգածը նույնպես...

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան. նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ...

Վերին Ոսկեպարը և մնացած տարածքները վտանգի տակ են, դուք ստում եք ժողովրդին. Միհրան Մախսուդյան

Անգլոթուրքական ծրագիրն է եղել, որ Հայաստանը կործանեն, հայ ժողովրդին բնաջնջեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գնդապետ Միհրան Մախսուդյանը: «Իրենց հաջողվեց այս թուրքահպատակ իշխանությանը բերել և...

Մի Մելիքբեկյան Արմեն ֆեդերացիայում է, մի 50-ը՝ կառավարությունում․ ո՞ր մեկը պետք է գնա առաջինը․ «Կարճ ասած»

Հայաստան-Վրաստան իրար հետևից երկու ֆուտբոլային խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլասերները նոր թափով են պահանջում, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռան պաշտոնից։ Վերջին...

2018 թվականի Հայաստանի «հզոր ուժեր»-ը 2024թ.-ի Վրաստանի ուժերից ավելի հզո՞ր էին․ Ագնեսա Խամոյան․ Politik.am

Այն պահին, երբ հայտարարվեց, որ տեքստը համաձայնեցված  է Ադրբեջանը դրանից 2 ժամ հետո սկսեց ամենօրյա  ռեժիմով հաղորագրություններ տարածվել, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմի խախտումներ է իրականացրել, որից հետո ՀՀ ՊՆ-ն...

«Ի դեպ». Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում սահմանին կրակոցները

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...