Գյուղացուն ձեռք մեկնելու փոխարեն՝ վերացնում են գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը. Դանիելյան

3 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Շրջանառության է դրվել մի նախագիծ, որը հանգեցնելու է մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը։

Ամիսներ շարունակ բարձրաձայնել եմ, որ Հայաստանում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ոչ պատշաճ կերպով, գյուղատնտեսական կենդանիների մոտ անկում գրանցվելու դեպքում հաճախ չի հայտնաբերվում որևէ հիվանդություն՝ լաբորատորիաների թերի հագեցվածության, փորձանմուշի և լուծույթի բացակայությամբ պայմանավորված։

Պատկան մարմինների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ ամեն ինչ արվում է լաբորատորիաների հագեցվածության հարցը լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ, ստացվում է, որ պետությունը քայլեր ձեռնարկելու, գյուղացուն ձեռք մեկնելու փոխարեն՝ մի բան էլ, վերջնականապես վերացնում է գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը։

Ոլորտի բարձիթողի վիճակն արդեն իսկ հանգեցրել է նրան, որ բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից, փակում են ֆերմաներն ու մեկնում արտերկիր։ Այս որոշման իրագործման դեպքում ոլորտում տիրելու է խայտառակ քաոս։

Բացի նրանից, որ փակվելու են բազմաթիվ աշխատեղեր, մարզերից՝ փորձանմուշի տեղափոխությունը Երևան լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու։ Առանց այդ էլ, վերջին տարիներին օրեցօր նվազող անասունների գլխաքանակն ու տարածվող հիվանդությունները խիստ մտահոգության տեղիք են տալիս։

Խնդրի կապակցությամբ ուղարկել եմ գրություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ու ՍԱՏՄ-ին՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել նման անհիմն նախագիծ շրջանառելու համար»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝...

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի...

Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի...

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։ Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում,...

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները: Լուրեր...