Բյուջեն քաղաքացու գրպանն է, բայց իշխանությունն է որոշում՝ ինչպես ծախսել գրպանի փողը․ 168․am

24/02/2025 11:15

168․am-ը գրում է․ Իշխանությունները ժողովրդի գլխին ինչ խաղ ասես՝ խաղում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, անում ենք, որ կաշառք չվերցնենք։ Տրանսպորտը թանկացնում են, հարկերը բարձրացնում են, ամեն ինչ թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։

Ժողովրդի համար են անում, բայց վերջում տուժողը ժողովուրդն է։

Գույքահարկն անգամներով բարձրացրել են, ասում են՝ ժողովուրդը հարստացել է։ Եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է՝ ձեր տան գինն է բարձրացել։

«Ես 2005թ. բնակարան եմ ձեռք բերել, նախորդ տարի մեր բնակարանը վաճառել եմ ձեռք բերված գնից 3 անգամ ավելի թանկ գնով։ Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։

Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով համոզել, թե գույքահարկի բարձրացումը քաղաքացու օգտին է. դրա արդյունքում բնակարանը թանկացել է։ Բայց մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի, ժողովրդին խաբելու համար է ասում։ Տարիներ առաջ, երբ գույքահարկը չէր բարձրացել, էլի բնակարանների գները բարձրանում էին։ Նույնիսկ ավելի շատ, քան վերջին տարիներին, ու դա գույքահարկի հետ բոլորովին կապ չուներ։

Գույքահարկն ավելացել է, որովհետև գույքահարկի հաշվարկի բանաձևն են փոխել։

Նախկինում գույքահարկը հաշվարկվում էր բնակարանների կադաստրային արժեքով, որն անհամեմատ ավելի ցածր էր, քան շուկայական արժեքը։ Կադաստրային արժեքը վերանայել են՝ հավասարեցրել շուկայական արժեքին։

Հարկը սկսել են հաշվել շուկայականին մոտարկված արժեքից։ Դրա արդյունքում էլ բնակարանների գույքահարկերի վճարներն անգամներով ավելացել են։

Բայց դա բնակարանների թանկացման հետ կապ չունի։ Եթե նույնիսկ բնակարանները չթանկանային, միևնույն է՝ գույքահարկն ավելանալու էր։

Բնակարանների թանկացումը գույքահարկի ավելացման հետ կապ չունի, սակայն հետագայում անպայման ունենալու է։ Առաջիկայում, երբ բնակարանների շուկայական գների վերագնահատում անեն ու բարձրացնեն, գույքահարկն ավելի շատ կբարձրանա։

Ովքեր չեն կարողանա վճարել, խորհուրդ են տալիս վաճառել, գնալ ավելի էժան գույք գնել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չեք ուզում վաճառել, ձեր բնակարանները վարձով տվեք, գնացեք ծայրամասերում, գյուղերում ապրեք։

Ուզում են քաղաքի կենտրոնն ազատել՝ հարստացած ու հղփացած երիտհեղափոխականների համար։

Այնպես որ, գույքահարկի բարձրացման նպատակը ոչ միայն ավել փող հավաքելն է, այլև մարդկանց իրենց պապենական բնակարաններից վտարելը։

Գույքահարկի բարձրացումից հետո, քաղաքացիների վճարների հաշվին տեղական բյուջեների գումարները կրկնապատկվել են, երբեմն՝ եռապատկվել ու քառապատկվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ գումարները ծախսվում են քաղաքացիների կարիքների վրա։ Ավելին, ասում է՝ օրենսդրական փոփոխություններ ենք արել ու համայնքներին պարտավորեցրել բյուջեի մի մասը ծախսել մասնակցային բյուջետավորման միջոցով։ Այսինքն՝ քաղաքացին որոշի, թե ինչի վրա ծախսի բյուջեի մի մասը։

Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացրել են, մարդիկ պահանջում են տրանսպորտը թանկացնելու փոխարեն՝ սուբսիդավորել գույքահարկի գումարների հաշվին, կտրականապես մերժում են։

Հետո էլ ասում են՝ բյուջեն քաղաքացու գրպանն է, քաղաքացին է որոշում, թե ինչպե՞ս և ինչի՞ վրա ծախսի գույքահարկից հավաքված գումարները։

Տրանսպորտը թանկացնելու պատճառով մի իսկական քաոս է սկսվել՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է թանկացումը, քաղաքային բյուջեն չի ստանում թանկացումից ակնկալվող գումարները։ Այնպես է ստացվել, որ թանկացումից հետո քաղաքային տրանսպորտից մուտքերը նույնիսկ պակասել են։ Քաղաքացիների գրեթե կեսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումն ու չի վճարում։ Բայց քաղաքային իշխանությունները նույն համառությամբ շարունակում են անտեսել քաղաքացիների պահանջները։ Մի բան էլ ուզում են հարկադիր միջոցներ կիրառել։

Այսքանից հետո փորձում են համոզել, թե տրանսպորտի թանկացումը ժողովրդի շահերից է բխում, ժողովրդի համար ու ժողովրդի օգտին են անում։

Եկամուտների համատարած հայտարարագրում են պարտադրում, ժողովուրդը դժգոհում է, ուզում են համոզել, որ հայտարարագրումն անում են ժողովրդին փող տալու համար։ Ժողովրդին փող տվողն առանց դրա էլ կտար։

Փողը տալու պատրվակով՝ փորձում են մեղմել դժգոհությունները, մինչև իրենց ուզածին հասնեն։

Այսօր մի քանի դրամ կտան՝ վաղը քթներից կբերեն։ Կպարտադրեն անգամներով ավելի շատ վերադարձնել, երբ սկսեն ուսումնասիրել հայտարարագրերը։ Հայտնի խոսք կա՝ «Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»։ Թակարդ են լարում ժողովրդի համար։

Բյուջեում փող չկա նախատեսված ծախսերը կատարելու համար, չնախատեսված ծախսերով են փորձում գայթակղել ժողովրդին, միլիարդավոր դրամների սոցիալական աջակցությունից են խոսում։ Ինչի՞ հաշվին, երբ բյուջեում դրա համար փող չկա։

Բյուջեում փող չկա, այդ պատճառով էլ փոքր բիզնեսին են խեղդում հարկերով։ Մի կողմից հայտարարում են, թե փոքր բիզնեսի 62 տոկոսի օրական շրջանառությունն ընդամենը 27 հազար դրամ է, ու դրանով բիզնեսը չի կարող գոյություն ունենալ, մյուս կողմից՝ կրկնակի ծանրացնում են հարկային բեռը, որպեսզի ընդհանրապես դադարեն գործել։

Եթե բիզնեսը 5 տոկոսի տակ չի կարողանում աշխատել ու ստիպված ստվեր է մտնում՝ գոյատևելու համար, ինչպե՞ս պետք է աշխատի 10 տոկոսի պարագայում։

Կարծում են՝ հարկերը բարձրացնելով՝ բիզնեսը դուրս կգա ստվերից։ Բայց այդպես չի լինում։ Դրա համար բազմաթիվ այլ մեխանիզմներ կան։ Հարկային բեռի կրկնապատկումը բոլորովին էլ դրանց մեջ չի մտնում։ Ստվերը բացահայտելու համար ոչ թե բեռն ավելացնում են, այլ հակառակը՝ նվազեցնում են, մյուս կողմից՝ էլ խստացնում են վարչարարությունը, որպեսզի բիզնեսին շահավետ լինի ստվերից դուրս գալը։

Իշխանությունների գրած օրենքների ու դրած անհարկի բարձր հարկերի պատճառով է, որ բիզնեսը ստիպված ստվեր է մտնում։ Բայց դա ո՛չ բիզնեսի, և ո՛չ էլ ժողովրդի շահերից է բխում։

17-ամյա երիտասարդին սպանել են՝ վեճի մասնակիցներից մեկի կնոջը երկար նայելու համար. մանրամասներ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է. «Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի...

Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային․ Անի Բադալյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրես – ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի...

Եթե մաքուր հայի տղա է, նրա մեջ հոսում է մաքուր հայոց արյունը, երբեք չէր ստորագրի Արցախի հանձնումը. Վարդան Ղուկասյան

Իրենք ասում են՝ «ռուսին պիտի հանենք թուրքին բերենք», հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Ո՞վ կարող է...

Ինչու՞ է Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ հենց այսպիսին. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, անդրադարձել է Թրամփ-Զելենսկի հարաբերությունների պատճառներին. «2024թ. նոյեմբերի ընտրություններին ընդառաջ Զելենսկին ԱՄՆ-ում էր։ Նրա քաղաքական շփումները Թրամփի թիմը մեկնաբանում էր...

Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։ Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական...

Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը. Իշխան Սաղաթելյան

«Հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ...

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ. Գագիկ Սուրենյան

Տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզերի մեծ մասում այդ...

Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված. փաստաբան

«Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և...

ՊՆ-ն կրկին հերքում է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում...