Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել․ «Հրապարակ»

1 Մարտի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով։

Մենք տեղեկացանք, որ Իսկանդարյանի հայցը վարույթ է ընդունվել։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ սպասում են նիստի օրը նշանակվի։

Հարցին, թե «Օպելի» քանի՞ վարորդ են նման հայց ներկայացրել եւ արդյոք նրանց հայցը եւս ընդունվե՞լ է, պատասխանեց․ «Մեզ դիմել են բազմաթիվ վարորդներ, բայց ինֆորմացիա չունենք, թե քանիսն են դիմել դատարան»։

 

Նմանատիպ նյութեր

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝   բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։ Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված...

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․  «Հրապարակ»

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․ «Հրապարակ»

Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է...

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries մարկետփլեյսի հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում։ Միևնույն ժամանակ այն շարունակում է հասանելի մնալ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի App Store-ում, գրում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ տարածաշրջանով Apple ID օգտագործող...

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։...

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Պարսից ծոցում պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում լուրջ տարաձայնություններ են պահպանվում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Հաղորդվում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել...