5-րդ ալիքի եթերում Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Բավքում պահվող հայ գերիների խնդրին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և դրա շուրջ ծավալված քննարկումներին և այլ մի շարք հարցերի:
«Շաբաթներ առաջ Բաքվից հայտարարեցին, որ այն մադիկ, որոնք, այսպես կոչված «ռազմական հանցագործություններ» են գործել Բաքվի նկատմամբ, իսկ այդ մարդկանց շարքում առաջինը հիշատակվում է Ռոբերտ Քոչարյանի անունը, իրենց կա՛մ պետք է դատի Ադրբեջանը, կա՛մ Հայաստանի իշխանությունները: Հիմա Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ճիշտ է ուրիշ գործով, բայց մենք դատում ենք, հանգիստ եղեք»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում: