Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած վեճի համար կամ հրաժարական տա։ Այդ մասին գրում է Washington Post-ը։
«Թրամփը կարող է մեծահոգի լինել՝ նախանշելով հաշտեցման հստակ ուղի։ Եթե Զելենսկին ներողություն խնդրի, Թրամփը նրան կհրավիրի Սպիտակ տուն՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու, և ամեն ինչ կներվի: Զելենսկին այժմ հրաժարվում է՝ պնդելով, որ ոչ մի սխալ բան չի արել:
Սա չի կարող երկար շարունակվել։ Կամ Զելենսկին պետք է ներողություն խնդրի և փոխհատուցի գործած մեղքերի համար, կամ նա պետք է հրաժարական տա և թույլ տա, որ դա անի մեկ ուրիշը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածագրի կարծիքով՝ ուկրաինացի քաղաքական գործչի պահվածքը կարելի է բացատրել երեք տարվա ռազմական գործողություններից հետո նրա հոգնածությամբ, սակայն դա թույլ չի տալիս նրան նման կերպ վարվել համաշխարհային ասպարեզում։
Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որն ի վերջո վերածվել է կշտամբանքների։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, ամերիկացի առաջնորդը «դուրս է շպրտել» Զելենսկու ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։