«Ադրբեջանում գործողություններ են տեղի ունենում, դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա հավելեց․ «Իմ սարսափը ոչ միայն Ադրբեջանի գործողություններից է, այլ այն ահավոր, ես կասեի՝ անմարդկային քաղաքականությունից, որը վարում են ՀՀ օրվա իշխանությունները։ Եվ այստեղ մենք եկել ենք, որովհետև օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարությունները ուղղակի սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։