Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

14/10/2024 12:19

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ 

— Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

— Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

80 ընտանիք փողոցում է հայտնվելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները կանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջեւ: Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչեւ մայիսի 1-ը...

Ֆինանսների նախարարը ժամանակ չունի Փաշինյանի խոստումներին իրավական ուժ տալու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու: Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝...

Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն «անառակ որդու» պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու...

«Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ: Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի...

ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց...

Մեծ հանրահավաք ի պաշտպանություն Արցախցիների իրավունքների․ 4 պահանջ կներկայացնեն իշխանությանը

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության...

Այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ...

Վանաձորի ոստիկանները մտածել են, եթե պատգամավորների նկատմամբ են բռնություն կիրառում ու անպատիժ մնում, ուրեմն իրենց էլ է կարելի. Լևոն Քոչարյան

2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել, 1100–ից ավելի քրեական վարույթ կա, և դրանցից ընդամնեը 20-ն է դատարան գնացել մեղադրական եզրակացությամբ։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ...

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո կապ է հաստատել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկու հետ 1 ժամ զրուցելուց հետո Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ուկրաինական հակամարտության...

Չի եղել նման դեպք, որ ՀՀ պետբյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո էլ ծաղրեն Հայաստանը․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Ու այսպես. պարզվում է՝ բազմամիլիոնանոց...