ԹՐԱՖԻՔԻՆԳ.
ԿՅԱՆՔԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԸ

Տեղադրվել է: Yerevan Today
29  11  2014

Թրաֆիքինգի կարող են ենթարկվել բոլորը` անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ դավանանքից: Առավել հաճախ այս հանցագործության զոհ են դառնում կանայք և երեխաները: Վերջին շրջանում ավելացել են աշխատանքային շահագործման դեպքերը՝ կապված արտերկրում աշխատանք գտնելու հետ: Հայ կանայք հիմնականում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Թուրքիայում և Արաբական Էմիրություններում, իսկ հայ տղամարդիկ աշխատանքային թրաֆիքինգի՝ Ռուսաստանում: Այսօր հստակ շրջանառության մեջ է մտել ներքին թրաֆիքինգ հասկացությունը: Ոստիկանությունը նաև այդ ուղղությամբ է աշխատում: Բացահայտվել են նաև սեռական շահագործման ներքին դեպքեր: Թրաֆիքինգի մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացվում: Բռնության երնթարկվածներին բացի հոգեբանական օժանդակությունից, նաև ժամանակավոր կացարան է տրամադրվում: Հայաստանը ճանաչվել է թրաֆիքինգի դեմ պայքարի գծով առաջին խմբի երկիր: Լինել առաջին խմբում՝ նշանակում է, որ պետությունը պայքարում է երևույթի դեմ՝ բավարարելով թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշները:

 

Աշխատանքային շահագործում. անանուն պատմություն 

01.12.2014

Կորսված մանկություն, մասնատված ընտանիք, անձնական անհաջողություններ: Կյանքի դժվարությունների շղթա, որ ի վերջո հանգեցրել են թրաֆիքինգի: Մեր տեսանյութի հերոսը ենթարկվել է աշխատանքային շահագործման հարազատ հայրենիքում խորթ մոր և նրա ամուսնու կողմից:

 

Թրաֆիքինգ. անանուն պատմություն 

01.12.2014

Պատմություն դյուրահավատության հետևանքների և հավատի վերականգման մասին: Ի՞նչպես երիտասարդ աղջիկը գնաց աշխատանքի հետևից, ինչի՞ բախվեց և ի՞նչպես փոխվեց նրա կյանքը դրանից հետո: Թրաֆիքինգի ենթարկված զոհի անանուն պատմությունը` տեսանյութում:

 

Արտերկրից ստացված փայլուն առաջարկը՝ թրաֆիքինգի պատճառ 

28.11.2014

Բարձր վարձատրվող աշխատանք, կամ ամուսնության առաջարկություն: Թրաֆիքինգով զբաղվողներն իրենց զոհին գայթակղում են տարբեր եղանակներով: 2004 թվականից առ այսօր օգնության համար «Ամքոր» կազմակերպություն է դիմել 120 քաղաքացի: Սպիտակ ստրկության մեջ հայտնվածների 20 տոկոսը երեխաներ են: Հակաթրաֆիքինգային և առողջապահական ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովայի խոսքով, թրաֆիքինգի ենթարկվածների իրական թիվը ավելի մեծ է, ուղղակի շատերը մասնագիտացված կազմակերպության դիմում են միայն այն ժամանակ, երբ կատարվածը միայնակ հաղթահարել չեն կարողանում:

UMCOR  ՀԿ-ի կողմից 2010– 2014 թթ. ժամանակաշրջանում աջակցություն ստացած զոհերի թիվը

Ըստ սեռի և տարիքի

Զոհերի ընդհանուր թիվը

Կին

Տղամարդ

2010

13

-

2011

6

-

2012

7

-

2013

11

-

2014/մինչև նոյեմբեր/

8

-

 

Տարիքը < 18

 

 

2010

1

-

2011

2

-

2012

2

-

2013

1

-

2014 /մինչև նոյեմբեր/

1

2

 

Ըստ շահագործման տեսակի

 Սեռական շահագործում

Կին

Տղամարդ

2010

10

-

2011

6

-

2012

7

-

2013

8

-

2014 /մինչև նոյեմբեր/

5

-

 

Աշխատանքային շահագործում

 

 

                               2010

3

-

                               2011

0

-

2012

0

-

2013

3

-

2014 /մինչև նոյեմբեր/

1

2

 

Թրաֆիքինգի հիմնականում դրդում են ծանոթները. Ոստիկանություն 

28.11.2014

2012-2014 թվականներին մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու համար դատապարտվել է 28 անձ: Միջին պատիժը կազմել է 9 տարի: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանի խոսքով, եթե 90-ականներին կանայք արտերկիր էին մեկնում ասենք, օրինակ, վարսահարդար կամ դայակ աշխատելու խոստումով, սակայն հետո պարզում, որ պետք է զբաղվեն մարմնավաճառությամբ, ապա վերջին տարիների դեպքերն այլ բանի մասին են վկայում:

«Հույս և օգնություն» ՀԿ

«Հույս և օգնություն» ՀԿ-ն ստեղծվել է 1998թ.՝ մի շարք շահագրգիռ բժիշկների, հոգեբանների կողմից: ՀԿ-ին անդամակցում են փորձառու բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ, ուսանողներ և տարբեր մասնագիտություններ ունեցող շահագրգիռ անձինք: ՀԿ-ն ունի մասնաճուղ Լոռու մարզում: Աշխատում է հետևյալ ուղղություններով.

1. Շահերի պաշտպանություն

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վնասի նվազեցում պատանիների, երիտասարդների, հասարակության լայն շրջանակների, բարձրռիսկային խմբերի` մարմնավաճառների շրջանակում

3. Մարդկանց առևտրի /թրաֆիքինգի/ կանխարգելում: Թրաֆիքինգից տուժածների աջակցություն և հասարակության մեջ ինտեգրում:

Թրաֆիքինգով զբաղվողները ավելի խելացի են դարձել 

28.11.2014

Սպառնալիքը, զոհին թրաֆիգինգի ենթարկելու միջոցներից է: Կալանքից խուսափելու համար շահագործողները սպառնում, կամ խոստումներ են տալիս: «Հույս և օգնություն» հկ նախագահ Ենոք Շատվորյանի խոսքով, հիմա ավելի հաճախ աշխատանքային շահագործման թիրախում տղամարդիկ են հայտնվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ