Ե՞րբ և ինչպե՞ս ենք անցնելու պարտադիր բժշկական ապահովագրության

Տեղադրվել է: Yerevan Today
25  11  2017

Բժշակական պարտադիր ապահովագրությունը ներդրված է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում և եվրոպական և ԱՊՀ: Երկրներ կան, որ այն արդեն հարյուրամյակների պատություն ունի: Մասնագետները համակարծիք են, որ այն բժշկության զարգացման հեռանկարն է և ապագան, այլ հարց է, թե կապված երկրի առանձնահատկություններից, ինչպես է ներդրվում:

Հայաստանում այս մասին խոսում են դեռևս 1990-ականներից, բայց հստակ քայլեր այդպես էլ չէին կատարվում: Պարտադիր բժշկական ապահովագրության մասին սկսեցին առավել ինտենսիվ խոսել վերջին տարում:

ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ դրան պետք է անցնել աստիճանաբար՝ փուլերով: Առաջին փուլը սոցփաթեթի շահառուների պարտադիր ապահովագրումն էր, որը տեղի ունեցավ 2017թ. հոկտեմբեր ամսից: Ըստ Կառավարության ծրագրի՝ նախատեսվում է 2018թ. գարնանից ապահովարգել տարբեր խմբերում ներառված ևս 612 հազար մարդու: Հիմնական նպատակն է գործող պիլոտային ծրագրի արդյունքները վերլուծել և անցնել արդեն ողջ բնակչության ապահովագրմանը:

Ինչպե՞ս պետք է դա արվի, ի՞նչ սկզբունքներով ու մեխանիզմներով, ինչպիսի՞ն է այժմ գործող պիլոտային ծրագիրը, արդյո՞ք բնակչությունը պատրաստ է վճարել իր առողջ ապագայի համար, թե՝ ոչ:

Այս անգամ Yerevan.Today-ի ուսումնասիրության թեման պարտադիր բժշկական ապահովագրությունն է՝ իր ներկայով և ապագայի տեսլականով: Թեմայի շուրջ զրուցել ենք Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի, ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի, փորձագետներ Մովսես Արիստակեսյանի և Արսեն Թորոսյանի հետ, ինչպես նաև կազմել ենք ցանկ, թե որ երկրները երբ են անցել պարտադիր բժշկական ապահովագրության:

Բովանդակություն
aw

 

11. Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեսակետը

«Առողջապահության պարտադիր ապահովագրության վճարն այս պահին կազմում է ամսական 4 հազար դրամ: 4-10 հազար դրամ պարտադիր ապահովագրության վճարը տրամաբանական է»,- խորհրդարանում 2018թ. պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

 

 

2Փորձագիտական գնահատական

Ինչպիսի՞ վիճակ է ապահովագրության ոլորտում և ինչպիսի՞ն պետք է լինի. մեր հարցերին պատասխանում է փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

 

Արդյո՞ք բժշկական ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, թե կամավոր, ինչպե՞ս պետք է անցնենք պարտադիր ապահովագրման, ինչպե՞ս է աշխատում արդեն գործող պիլոտային ծրագիրը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանի հետ:

 

 

3Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի հիմնավորումները

Արդեն հստակ է, որ բժշկական ապահովագրությունն անհրաժեշտություն է. փոխնախարար

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել պիլոտային ծրագրի ներդրումից հետ, արդյո՞ք արդեն կա ձևավորված տեսլական ինչպես անցնել պարտադիր ապահովագրման, ի՞նչ խնդիրներ այն կլուծի: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի հետ:

 

 

4Օրենսդիրի գնահատականը

Բարեփոխումներ են այսօր իրականացվում բժշկական համակարգում: Ապահովագրությունը համակարգի ապագան է: Բայց մենք պետք է միջազգային փորձը լավ ուսումնասիրենք, որովհետև սխալվելու իրավունք չունենք: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջեմմա Բաղդասարյանը:

 

 

5Պարտադիր առողջապահական ապահովագրությունը՝ ըստ երկրների. Աղյուսակ

Առողջապահական ապահովագրությունը՝ ըստ երկրների. Աղյուսակ

Հայաստանը առաջին քայլերն է անում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում այն վաղուց արդեն արդյունավետ կիրառում է գտել: Ստրոև ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որոնք անցել են պարտադիր բժշկական ապահովագրության:

Երկիր

Պարտադիր բժշկական ապահովագրության անցման տարեթիվ

Վրաստան

2013

Թուրքիա

2012

Ռուսաստանի Դաշնություն

2010

Էստոնիա

2001

Ղրղզստան

1999

Լեհաստան

1999

Չեխիա

1997

Լիտվա

1997

Իսրայել

1995

Շվեյցարիա

1994

Սինգապուր

1993

Հոնկոնգ

1993

Իսլանդիա

1990

Հարավային Կորեա

1988

Իսպանիա

1986

Հունաստան

1983

Կիպրոս

1980

Պորտուգալիա

1979

Իտալիա

1978

Իռլանդիա

1977

Ավստրալիա

1975

Ֆրանսիա

1974

Դանիա

1973

Լյուքսեմբուրգ

1973

Սլովենիա

1972

Ֆինլանդիա

1972

Միացյալ Արաբական Էմիրություններ

1971

Ավստրիա

1967

Կանադա

1966

Նիդեռլանդներ

1966

Բրունեյ

1958

Բահրեյն

1957

Շվեդիա

1955

Քուվեյթ

1950

Միցյալ Թագավորություն

1948

Բելգիա

1945

Գերմանիա

1941

Ճապոնիա

1938

Նոր Զելանդիա

1938

Նորվեգիա

1912

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ