Ամեն ինչ՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների մասին. Թվեր ու փաստեր

Տեղադրվել է: Yerevan Today
14  10  2017

2017 թվականի մարտի 30-ի նիստում կառավարությունը տվեց «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գործընթացի մեկնարկը: Այն ընդգրկում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքը: Շեշտը դրվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա, ուստի հենց Իրանի հետ սահմանագծին է կառուցվում: Նախատեսվում է, որ Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացմանը, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը: Գոտու ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա, որտեղ սկզբնական ներդրումը կլինի 10 մլն դոլար, կստեղծվի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Ողջ գոյության ընթացքում նախատեսվում է ներգրավել մինչև 120 հիմնականում օտարերկրյա շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն դոլար, կարտահանեն միջինում տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք  և  կստեղծեն 2500 և ավել նոր աշխատատեղ:

Այս պիսով, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների թիվը կհասնի 3-ի:

Նշենք, որ ազատ տնտեսական գոտու էական առավելությունն այն է, որ պետությունը տրամադրում է արտոնյալ հնարավորություններ՝ հրաժարվելով հիմնական հարկային եկամուտներից:

 

Ինչպե՞ս է գնահատվում Հայաստանում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը, որքանո՞վ են դրանք նպաստում Հայաստանի տնտեսության, ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ի՞նչ ազդեցություն են ունեցել ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացման վրա, Հայաստանի ներդրումային գրավչրությունը բարձրացե՞լ է այդ գոտիների օգնությամբ, Հայաստանի արտքին տնտեսական ներուժը, քաղաքականությունն ուժեղացե՞լ է:

Այս և այլ հարցերի պատասխանն ենք փորձել ստանալ բարձրացված թեմայում: Կներկայացնենք տնտեսագետների գնահատականն ու ազատ տնտեսական գործող գոտիների վերաբերյալ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տրամադրած թվային պատկերը:

Բովանդակություն
aw

 

1Հայաստանի գործող ազատ տնտեսական գոտիները՝ թվերով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ուղղված՝ Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ մեր հարցերի պատասխանը ներկայացնում ենք ստորև:

- Հայաստանում քանի՞ ազատ տնտեսական գոտի կա, որո՞նք են և ե՞րբ են ստեղծվել:

- Ներկա դրությամբ Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս»և «Մերիդիան»:

ՀՀ կառավարության 18.07.2013թ.-ի թիվ 785-Ա որոշմամբ ստեղծվել է և 01.08.2013 թ-ից մեկնարկել է «Ալյանս» ազատ տնտե¬սա¬կան գոտին: («Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում, Y.T):

ՀՀ կառավարության 27.02.2014թ.-ի թիվ 231-Ա որոշմամբ ստեղծվել է «Մերիդիան» ազատ տնտե¬սա¬կան գոտին: ԱՏԳ-ն մեկնարկել է 12.03.2015թ-ին: (Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում: «ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտին գտնվում է նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում, Y.T):

Որքա՞ն ձեռնարկություն է ներառված ազատ տնտեսական գոտիներից յուրաքանչյուրում:

Ներկայումս «Ալյանս» ԱՏԳ-ում գործում է 9 շահագործող (երկուսը ստացել են ՀՀ կառավարության թույլտվությունը վերջերս): Ընթացքում է ևս երկու հայտ։ (ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում  «ԷՅ ԲԻ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» և «ԱԱ ԹՐԱՔՍ» ՍՊԸ-ներին տրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի լիցենզիա՝ 5 տարով, Y.T):

- «Մերիդիան» ԱՏԳ-ում գործում է 7 շահագործող (մեկը ստացել է ՀՀ կառավարության թույլտվությունը վերջերս):

Որքա՞ն գումար է ներդրվել յուրաքանչյուր ազատ տնտեսական գոտու մեջ և քանի՞ աշխատատեղ կա յուրաքանչյուր ազատ տնտեսական գոտում:

- Ըստ վերոնշյալ ընկերությունների գործարար ծրագրերի՝ «Ալյանս» ԱՏԳ-ում գործունեության ողջ ընթացքում նախատեսված է իրականացնել մոտ 67 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծել 385 աշխատատեղ (2016 թվականի վերջի դրությամբ կազմակերպչի և շահագործողների կողմից փաստացի կատարվել է շուրջ 8,3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ստեղծվել է 233 աշխատատեղ)։ «Մերիդիան» ԱՏԳ-ում գործունեության ողջ ընթացքում նախատեսված է իրականացնել մոտ 124 մլն ԱՄՆ դոլար և ստեղծել 425 աշխատատեղ (2016 թվականի վերջի դրությամբ կազմակերպչի և շահագործողների կողմից փաստացի կատարվել է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ստեղծվել է 105 աշխատատեղ)։

- Որքա՞ն տարեկան առևտրաշրջանառություն են ապահովել ազատ տնտեսական գոտիները հիմնադրումից ի վեր՝ ըստ տարիների:

- 2016 թվականի վերջի դրությամբ «Ալյանս» ԱՏԳ-ում տարեկան առևտրաշրջանառությունըկազմել է շուրջ 9,7 մլն ԱՄՆ դոլար, իսկ «Մերիդիան» ԱՏԳ-ում՝շուրջ 4,1 մլն ԱՄՆ դոլար։

 

2Տնտեսագետները՝ Ազատ տնտեսական գոտիների մասին

Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների մասին մեր հարցերին պատասխանում են ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Ազատ տնտեսական գոտիները դեռևս սպասված արդյունքը չեն տալիս. Գագիկ Մակարյան

 

 

Եթե ազատ տնտեսական գոտիները իրենց արդարացնեին, այնտեղ 7-ի փոխարեն 70 ընկերություն կգործեր. Վիլեն Խաչատրյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ